Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների շրջանառությունը ընթացիկ բյուջետային տարվա սկզբից արտաբյուջետային հաշիվներով դադարեցված լինելու հանգամանքով։
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և կարգավորման բնույթը
««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Նօրենքով դադարեցվել է «պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց՝ կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվող» միջոցների շրջանառությունը արտաբյուջետային միջոցների գանձապետական հաշիվներով։ Ըստ այդմ, ընթացիկ բյուջետային տարվա սկզբից փակվել են ոստիկանության ստորաբաժանումների արտաբյուջետային միջոցների հաշիվները և նշված ծառայությունների դիմաց ստացվող վճարների շրջանառությունն իրականացվում է այդ նպատակով բացված բյուջետային հաշիվներով։
ՀՀ վարչապետի 2020 թ. սեպտեմբերի 14 -ի N 1048 - Ա որոշման հավելվածով հաստատված «Օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 13-րդ կետով նախատեսվում է ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի № 1176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Սակայն դեռևս դա հնարավոր չէ, քանի որ 1176-Ն որոշման 1-ի կետի «բ» ենթակետով (2-րդ հավելվածով) հաստատված է ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների իրականացման ծախսերի նորմատիվները։ Նորմատիվների կամ այլ կերպ ասած պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցմանանհրաժեշտությունը կվերանա պետության կողմից կարևորոգույն համարվող և ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա, այժմ քննարկվող, օբյեկտների ցանկը կառավարության կողմից հաստատվելուց և տվյալ ծառայությունները մատուցող ոստիկանության ստորաբաժանումների ծախսերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու դեպքում։
Վերոգրյալով պայմանավորված՝ որոշման նախագծով նախատեսվում է դեռևսուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 14․07․2005 թվականի № 1176-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը և 4-րդ կետը, որոնցով ՀՀ ոստիկանության պետին տրված էր արտաբյուջետային հաշիվներ բացելու թույլտվություն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ ոստիկանություն:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության բյուջետային քաղաքականությանը համահունչ Ոստիկանության պահպանման ծախսերի ֆինանսավորումը բացառապես պետական բյուջեի միջոցների հաշին իրականացնելու իրավական հիմքերի ապահովումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Նորոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
22.10.2020 - 06.11.2020
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
-
Ministry
Police
Views 6203
Print