Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի
5-ի թիվ 482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով 2001թ. ապրիլի 16-ի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը և նույն օրենքի 40.1 հոդվածի 1-ին կետը` Ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ուստի արտաբյուջետային միջոցների հաշիվների անհրաժեշտությունը բացակայում է:
2. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները, կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» թիվ 482-Ն որոշումը, քանի որ Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի 2019թ. նոյեմբերի 14-ի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 40-րդ հոդվածի և նույն օրենքի 40.1 հոդվածի 1-ին կետի պահանջները:
ՀՀ ոստիկանություն
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի
5-ի թիվ 482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային միջոցներիբանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» թիվ 482-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն ՀՀ կառավարության որոշման մեջ, ինչպես նաև անհրաժեշտ կլինի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 7-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
21.10.2020 - 05.11.2020
-
Type
Decision
-
Area
Public management
-
Ministry
Police
Views 6116
Print