«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
- Անհրաժեշտությունը.
Սույն օրենսդրական փաթեթի նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի սահմանմամբ, տեղական տուրքեր և դրանց դրույքաչափեր սահմանող Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքով համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու, ինչպես նաև Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն և վարչական պատասխանատվություն սահմանելու և իրականացնելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ուսումնասիրելով Կանոնակարգը, ինչպես նաև ՀՀ տարածքում հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերը պարզվել է, որ Կանոնակարգում առկա չէ իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջը, ուստի ՀՀ տարածքում շատ հաճախ վարորդները տեղեկացված չլինելով տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով, ինչն իր բացասական հետևանքը կարող է ունենալով տրանսպորտային միջոցի աշխատանքի վրա, միաժամանակ բացակայում էր տնտեսավարող սուբյեկտների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթների իրականացմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված իրավական հիմքը։ Օրենսդրական բացն առկա էր նաև Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում՝ համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու տեսանկյունից։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեխնիկական կանոնակարգման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով մշակել է սույն նախագիծը:
Հեղուկացված ածխաջրածնային գազերի շրջանառության և ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով և ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, որի կողմից և ներկայացվել է օրենսդրական փոփոխության առաջարկը, որի համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգի կիրառման ընթացքում առաջացած խոչընդոտները։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման ժամանակ առաջացած անհամապատասխանությունները, ինչպես նաև կկարգավորվեն սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, պատշաճ որակի անվտանգ արտադրանքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ձեռքբերումը և կսահմանվի համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում, ԵԱՏՄ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտով հաստատված պահանջի համապատասխանեցում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Discussed
21.10.2020 - 12.11.2020
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 5131
Print