Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի հավելվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգը հաստատելու մասին» N 921-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի N 433 Գ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1302-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «պաշտպանության նախարարությանը» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին» բառերը.
2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ կետում «Պետական նյութական» բառերը փոխարինել «Նյութական» բառով:
3) Հավելվածի 2-րդ և 3-րդ գլուխները շարադրել նոր խմբագրությամբ.
«II. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության) պետական պատվիրատուի ներկայացուցչությունը ռազմարդյունաբերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումն ու ընդունումն իրականացնող մարմին է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կառուցվածքային ստորաբաժանում՝ Որակի վերահսկողության վարչություն (այսուհետ` պատվիրատուի ներկայացուցիչներ):
- Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամաններով, սույն կարգով, ստանդարտացման ազգային մարմնի կողմից գործողության մեջ դրված ստանդարտներով և այլ իրավական ակտերով:
- Այն դեպքերում, երբ այլ Պատվիրատուն կամ կազմակերպությունը չունեն պատվիրատուի ներկայացուցիչներ, կարող են Կոմիտեին սահմանված կարգով դիմել այդ կազմակերպություն պատվիրատուի ներկայացուցիչներ գործուղելու՝ ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման և ընդունման, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման համար: Նշված ներկայացուցիչների վրա տարածվում են սույն կարգով նախատեսված պատվիրատուի ներկայացուցիչների բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
- Պատվիրատուի ներկայացուցիչների հիմնական նպատակը ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումն ու առաքման կազմակերպման վերահսկումն է խաղաղ և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ:
- Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց նպատակին համապատասխան ունեն հետևյալ խնդիրները՝
1) կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումը և ընդունման իրականացումը` նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան.
2) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի պատշաճ իրականացման վերահսկումը.
3) կազմակերպություններում հզորությունների պահպանման ու զարգացման ապահովման մասնակցությունը.
4) իրենց իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացման ապահովումը կազմակերպություններում.
5) կազմակերպություններում զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային առաջադրանքների մշակումներին մասնակցությունը և իրեն վերաբերող մասով հանձնարարված խնդիրների իրականացման գործընթացի ստուգումը:
III. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակին և խնդիրներին համապատասխան իրենց իրավասության սահմաններում իրականացնում են հետևյալ գործառույթները`
1) կազմակերպություններում աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգում.
2) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի նյութատարության և աշխատատարության ուսումնասիրում.
3) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի կատարման ընթացքի, պատրաստի արտադրանքի ընդունման ու առաքման ստուգում.
4) կազմակերպությունում ռազմական ապրանքի և գույքի տեխնիկական մակարդակի, որակի, հուսալիության, դիմացկունության, տեխնոլոգիականության և այլ հատկանիշների վերլուծությանը վերաբերող քննարկումներին (անհրաժեշտության դեպքում նաև՝ քննարկումների կազմակերպում) և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, նաև բանակցություններին մասնակցություն.
5) կազմակերպություններում հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական մշակումների գծով կատարվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական միջոցների փորձնական նմուշների փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.
6) կազմակերպություններում նոր ստեղծված, արդիականացված և նորոգված ռազմական ապրանքի և գույքի փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.
7) կազմակերպություններում կատարվող աշխատանքներն ու փորձարկումների արդյունքների` տեխնիկական առաջադրանքներին համապատասխանության ստուգում.
8) ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման նպատակով պարբերական, տիպային, ստուգիչ և հատուկ փորձարկումներին մասնակցություն.
9) կազմակերպություններում արտադրված կամ նորոգված, երաշխիքային ժամկետում գտնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների և խափանումների դեպքերում վնասապահանջների (ռեկլամացիաների) պատճառների ուսումնասիրման, դրանց վերացման միջոցառումներին մշակման մասնակցություն և ստուգում.
10) կազմակերպությունների տեխնոլոգիական հագեցվածության, զարգացման հարցերի վերաբերյալ և նյութատեխնիկական բազայի կատարելագործման քննարկումներին մասնակցություն.
- Պատվիրատուի ներկայացուցիչներն իրավասու չեն ընդունել ռազմական նշանակության արտադրանքը հետևյալ դեպքերում`
1) բացահայտվում է արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի անհամապատասխանությունը տեխնիկական պայմաններին.
2) կազմակերպությունը շարունակում է թողարկել ռազմական նշանակության արտադրանք, հանգույցներ, ագրեգատներ և դետալներ` առանց պայմանագրով կամ այլ երկկողմանի փաստաթղթով նախատեսված ժամկետներում դրանցում սկզբունքային փոփոխություններ մտցնելու, ինչպես նաև` երբ չեն կատարվում արտադրանքի որակի բարելավմանն ուղղված համատեղ որոշումները.
3) ռազմական նշանակության արտադրանքի փորձարկումների արդյունքները բացասական են.
4) խախտվում են արտադրությունում տեխնիկական փաստաթղթերով սահմանված տեխնոլոգիական գործընթացները.
5) ռազմական նշանակության արտադրանքի շահագործման ընթացքում բացահայտվում են վթար առաջացնող (շարքից դուրս գալու) թերություններ, եթե այդպիսի թերություններ կան նաև արտադրության փուլում գտնվող ռազմական նշանակության արտադրանքում:
11․Պատվիրատուի ներկայացուցիչները ռազմական նշանակության արտադրանքի ընդունումը դադարեցնելու մասին անմիջապես գրավոր տեղյակ են պահում կազմակերպության ղեկավարին և պատվիրատուին: Ռազմական նշանակության արտադրանքի ընդունումը վերսկսվում է բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ պատվիրատուի հետ համաձայնեցված միջոցառումներն իրականացնելուց հետո:
12․ Պատվիրատուի ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ռազմական նշանակության արտադրանքի ընդունումն անհիմն ուշացնելու և դրա որակը ոչ ճիշտ գնահատելու համար:
- Կազմակերպությունների ղեկավարների պարտականությունները, ինչպես նաև նրանց և Պատվիրատուի ներկայացուցիչների փոխհարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների և պատվիրատուների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կնքված պայմանագրով:
14.Կազմակերպությունների ղեկավարները օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում չլրակազմված և տեխնիկական փաստաթղթերին չհամապատասխանող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման դեպքում:
- Պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կազմակերպում են կազմակերպություններում հաստատված ներքին կանոնակարգին համապատասխան:
- Կազմակերպության և Պատվիրատուի ներկայացուցիչների միջև ծագած տարաձայնությունները, կապված ռազմական ապրանքների և գույքի մշակման, պատրաստման, նորոգման, մատակարարման, որակի և այլ հարցերի հետ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: