Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունումը
Գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի արտոնագրման և սերմերի որակական ցուցանիշների գնահատման շրջանակներում «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի գործառույթների ընդլայնման, գյուղատնտեսական արտադրությանը բարձրորակ հավաստագրված տնկանյութի մատակարարման, սերմերի ու տնկանյութի հավաստագրման, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պետական հավաստագրման համակարգի և արտադրության գնահատման հետագծելիության համակարգի ներդրման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Բույսերի նոր սորտերի, սերմերի, տնկանյութի, գյուղատնտեսական մթերքի օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրության ոլորտում գյուղատնտեսական հետազոտությունների, հավաստագրման, փորձաքննությունների իրականացումը, ժամանակակից նորմատիվային փաստաթղթերի և ակտերի ներդրումը համաձայն՝ Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքի, «Սերմերի մասին» 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքի, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի, «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի:
Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը կազմակերպության փաստացի գործունեությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում կազմակերպությանը վերաբերելի ոլորտում առաջադիմական փոփոխություններ կատարելու շնորհիվ ստանալ լայն ճանաչում և արդյունքում, հողօգտագործողների հետ ձևավորել փոխհարաբերության արդյունավետ, նոր մակարդակի մթնոլորտ, որն էլ կնպաստի գյուղատնտեսական հետազոտությունների, սորտափորձարկումների, սերմերի և տնկանյութի, օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրության հավաստագրման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացում:
-
Discussed
17.10.2020 - 03.11.2020
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 8183
Print