Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի մշակումը պայմանավորված է գործունեությունը դադարեցրած (հաշվառումից հանված) գործատուների հետ` հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց` չդադարեցված աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունները դադարեցնելու անհրաժեշտությամբ։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմինը ստանում է գործատուներից, որոնք նույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են նույն օրենքով սահմանված կարգով` գրանցման հայտերի և անձնավորված (պարզեցված) հաշվարկների միջոցով: Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու), աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու), քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) և այլ դեպքերում։
Գործատու հանդիսացող` իրավաբանական անձի գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու, այդ թվում` վերակազմակերպման արդյունքում), անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու (հաշվառումից հանվելու), նոտարի պաշտոնից ազատելու, ինչպես նաև գործատու ֆիզիկական անձի մահվան դեպքերում, երբ վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) համար աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ գրանցման հայտեր հարկային մարմին ներկայացված չեն` հարկային մարմնի տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունները չեն դադարեցվում, որը ֆիզիկական անձանց համար, ինչպես նաև հարկային մարմնի և պետական այլ մարմինների համար` իրենց գործառույթների իրականացման առումով առաջացնում է խնդիրներ։   
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահմանել, որ գործատու հանդիսացող` իրավաբանական անձի գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու, այդ թվում` վերակազմակերպման արդյունքում), անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու (հաշվառումից հանվելու), նոտարի պաշտոնից ազատելու, ինչպես նաև գործատու ֆիզիկական անձի մահվան վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, եթե վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) համար աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ գրանցման հայտեր հարկային մարմին ներկայացված չեն, հարկային մարմինը աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` պետական ռեգիստրի գրանցամատյանում վերոնշյալ դեպքերի գրառման օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:
Կարգավորման առարկան. Նախագծով նախատեսվում է լուծել` գործունեությունը դադարեցրած (հաշվառումից հանված) գործատուների հետ` հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունները դադարեցված չլինելու խնդիրը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­մամբ ակնկալվում է, որ կկարգավորվի գործունեությունը դադարեցրած գործատուների վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների)` տեղեկատվական բազայում չդադարեցված աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման գործընթացը։

  • Discussed

    16.10.2020 - 01.11.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Job and employment

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5990

Print