Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշման 2-րդ կետով տրված հանձնարարականի հիման վրա:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների  ծրագրով նախանշված միջոցառումները:

Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար: 

2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության  արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից  ի վեր: Ռազմավարությունում   նշված  են   8 հիմնորոշ  ուղղություներ,  որոնք  պետք  է  իրականացվեն   78 միջոցառումների  միջոցով:  Եվս  մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում  է   ռազմավարության   մոնիթորինգին  և  գնահատմանը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվական­ների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող համալիր միջոցառումների իրականցում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն  որոշման  նպատակն է ապահովել  ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշմամբ սահմանված  միգրացիոն քաղաքականության հիմնորոշ ուղղությունների իրականացումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության մասնագետների` այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուժերով՝ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի փորձագետների օժանդակությամբ:

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է հինգ տարիների ընթացքում ապահովել ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի N 12 արձանագրային որոշմամբ սահմանված միգրացիոն քաղաքականության հիմնորոշ ուղղությունների իրականացումը:

 

 

 

  • Discussed

    21.06.2017 - 06.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10479

Print