ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>, <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԵՎ ՀՀՇՆ 31-03- <ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
«____ » __________________ 20 թ. N___________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N351 որոշման ա) պարբերությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N748–Լ որոշման N1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 93-Ն հրամանի Հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1«III. Տերմինները և սահմանումները» գլխի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետով «54) ապաստարան (կամ թաքստոց)՝ բնակչության պատսպարումն ապահովող բնակելի և հասարակական նշանակության այլ շենքերի ու շինությունների նկուղային, որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիում տեղակայված և/կամ հարմարեցված, ներկառուցված քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շինություն (սենք)»:
1.2 «V.Բնակելի շենքի նախագծմանը և շինարարությանը ներկայացվող պահանջները» գլխի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում պետք է նախատեսվեն քաղաքացիական պաշտպանության համար հարմարեցված շինություններ (սենքեր)՝ ապաստարաններ և թաքստոցներ՝ նախագծային առաջադրանքներին համապատասխան: Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիում բնակարանների և բնակելի սենյակների տեղադրում չի թույլատրվում:»:
1.3 <XII. Անվտանգության և հուսալիության պահանջները» գլուխը լրացնել նոր կետով՝ «141.1 Կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող բնակելի շենքերի նախագծային առաջադրանքներում սահմանվում են պարտադիր պահանջներ նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի (այդ թվում՝ ապաստարանների կամ թաքստոցների սենքերի) նախատեսման վերաբերյալ»:
1.4 «XII. Անվտանգության և հուսալիության պահանջները» գլխի 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «145. Քաղաքացիական պաշտպանության շինությունների տեղադրման սխեմայով սահմանվող առանձին բնակելի շենքերում պետք է նախագծել երկակի նշանակության (շահագործվող նկուղային հարկ-ապաստարան(թաքստոց) սկզբունքով) սենքեր:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
«____ » __________________ 20 թ. N___________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N351 որոշման ա) պարբերությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N748–Լ որոշման N1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի Հավելվածի «II. Ընդհանուր դրույթներ» գլուխը լրացնել նոր կետերով.
1.1 «7. Բնակելի, կրթական, առողջապահական, մշակութային, վարչական, գիտական և գիտահետազոտական, ինչպես նաև հասարակական այլ նշանակության (այդ թվում՝ 1500քմ մակերեսը գերազանցող առևտրի կենտրոնների, հանրախանութների, տոնավաճառների, հյուրանոցային, սպորտային և ռեստորանային համալիրների, այլ հանրային և մասնագիտացված խանութների, զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոնների, թանգարանների, պատկերասրահների, ցուցասրահների, խաղատների և այլն) օբյեկտների շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման դեպքերում՝ նախագծային առաջադրանքները և/կամ տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն պարտադիր պահանջներ՝ նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման և քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցման վերաբերյալ»:
1.2 «8. Պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող հասարակական նշանակության օբյեկտների շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ` նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում՝ հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման պարտադիր պահանջներ պարունակող նախագծային առաջադրանքները և/կամ տեխնիկական բնութագրերը պետք է համաձայնեցվեն պատմության և մշակույթի բնագավառի պետական լիազորված մարմնի հետ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
«____ » __________________ 20 թ. N___________-Ն
ՀՀՇՆ 31-03- «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N351 որոշման ա) պարբերությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N748–Լ որոշման N1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1.ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի Հավելվածի «V.Հիմնական սենքերին ներկայացվող պահանջներ» գլխի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.1 «50. Նոր կառուցվող հասարակական նշանակության շենքերը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինությունների վերաբերյալ շինարարական նորմերով սահմանված պահանջների և ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն պետք է նախագծել նկուղային հարկով՝ երկակի գործառական նշանակությամբ: Նկուղային հարկերը պետք է հարմարեցված լինեն ռազմական դրության, ինչպես նաև խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում բնակչության պատսպարման նպատակով, որպես քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինություն (ապաստարան, թաքստոց) ծառայելու համար:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
-
Discussed
13.10.2020 - 28.10.2020
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 6721
Print