Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) «14.2» ծածկագրով տողի՝
ա. 3-րդ սյունակում «դրամ» բառից հետո լրացնել «կամ 301 216 դրամ» բառերը,
բ. 4-րդ սյունակում լրացնել հետևյալ ենթակետերը.
«1) 91 216 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.
2) 301 216 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:».
2) «14.3» ծածկագրով տողի՝
ա. 3-րդ սյունակում «դրամ» բառից հետո լրացնել «կամ 292 973 դրամ» բառերը,
բ. 4-րդ սյունակում լրացնել հետևյալ ենթակետերը.
«1) 82 973 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.
2) 292 973 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
-
Discussed
13.10.2020 - 28.10.2020
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 5430
Print