Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

------------------------ 2020 թ. № ---------  Ն

 

ՀՐԱՄԱՆԻ

 

 

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի գլխավոր նպատակն է կրթության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը: Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ ԱԺ 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «4.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնի Հանրակրթության ոլորտում սահմանված Կառավարության ծրագրային նպատակներից, որով սահմանված է հետևյալ նպատակը՝ ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ: Նախագծի անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 16 մայիսի 2019 թվականի N 650 – Լ որոշմամբ սահմանված 152․2 միջոցառումից, որով ամրագրված է դպրոցների կառավարմանն առնչվող օրենսդրական դաշտի վերանայումը։  

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդները կառավարման կոլեգիալ մարմիններ են, որոնց վերապահված է լիազորությունների լայն շրջանակ։ Ոլորտում արվող հետազոտությունները, հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության պարբերական մոնիտորինգի տվյալները, հանրային լայն հնչեղություն ստացող առանձին դեպքերը ցույց են տալիս, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդները ոչ միշտ են գործում իբրև դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին՝ հիմնականում ձևավորվելով մեկ գլխավոր նպատակի համար՝ տնօրենի ընտրության, որը ստվերում է խորհրդի լիազորությունների մյուս բաղադրիչները։ Տևական ժամանակ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների մի մասը ներքաշված է եղել նաև քաղաքական, մասնավորապես՝ ընտրական գործընթացներում, ինչը զգալի բացասական ազդեցություն է թողել այս օղակի արդյունավետ գործառնության վրա։ Փոքր համայնքներում առանձին խնդիր է նաև շահերի բախման բացառումը, որը պրակտիկորեն անհնար է փոքրաթիվ բնակչությամբ համայնքների դեպքում։ Այս խնդիրների կարգավորման, դպրոցի կառավարման գործընթացը ամբողջապես օբյեկտիվ իրականացնելու և դպրոցի համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով անհրաժեշտ է դպրոցների կառավարման խորհուրդների վերակազմակերպման գործընթաց իրականացնել:

 

  1. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Ներկայացված խնդիրների ուղղությամբ առաջարկվում են հետևյալ լուծումները․

Առաջարկվում է ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը, որը կմեկնարկի մինչև 3000 բնակիչ ունեցող բնակավայրերում կամ համայնքներում գործող առավելագույնը երեք ուսումնական հաստատությունների միացյալ խորհուրդ ձևավորելու միջոցով։

Առաջարկվում է ներդնել մանկավարժական և ծնողական խորհուրդներից խորհուրդների անդամների ռոտացիայի սկզբունք՝ սահմանելով, որ նույն անդամը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում երկուսից ավել անգամ,որով գործընթացը կդառնա ավելի մասնակցային և ավելի մեծ թվով մանկավարժներ և ծնողներ հնարավորություն կստանան ներգրավել խորհրդի աշխատանքներում։

Առաջարկվում է ընդլայնել խորհրդում ներգրավելու իրավունք ունեցող մանկավարժների շրջանակը՝ հանելով տվյալ հաստատությունում առավելագույնը երեք տարի ստաժ ունենալու պահանջը և այդ հնարավորությունն ընձեռելով հաստատության բոլոր մանկավարժներին։

Քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջ է, որ խորհրդի ձևավորման կարգի փոփոխությունից հետո սահմանված ժամանակահատվածում պետք է իրականացվեն գործող հաստատությունների խորհուրդների վերաձևավորման գործընթացներ, ապա կարգի փոփոխությունը հնարավորություն կտա նաև ամբողջությամբ վերաձևավորել գործող խորհուրդները։

ՀՀ կառավարության 16 մայիսի 2019 թվականի N 650 – Լ որոշմամբ սահմանված է դպրոցական խորհուրդների անդամների հետագա վերապատրաստումներ, ինչը թույլ կտա բարձրացնել դրանց արդյունավետությունը՝ ի լրումն առաջարկվող գործիքակազմերի։

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն հնարավորություններ գործող դպրոցական խորհուրդների ամբողջական վերաձևավորման և դրանց հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեության համար։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման պարագայում ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում։

 

  • Discussed

    12.10.2020 - 29.10.2020

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7571

Print