Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

«Ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ՝ Oրենսգիրք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի մշակումը պայմանավորված է հետևյալով.

  1. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի1 կետով սահմանված է, որ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է` հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 և ավելի տարի առաջ:

Բացի այդ Օրենսգրքով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում պետք է ընդգրկվեն հանքավայրի ողջ հաշվեկշռային պաշարները: Իսկ հանքավայրերի մակերեսների հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որի պատճառով էլ առաջանում են հողհատկացման  հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են օգտակար հանածոների պաշարների վերագնահատման և հաստատված պաշարների ողջ ծավալով արդյունահանման իրականացման գործընթացներին:

Հաշվի առնելով, որ ներկայումս նախատեսվում է կարգավորել օգտակար հանածոյի արդյունահանման համար անհրաժեշտ հողհատկացման հետ կապված խնդիրները Օրենքի նախագծով առաջարկվում ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների վերագնահատման պահանջը սահմանել հանքավայրերի՝ 2021 թվականից հետո հաստատված պաշարների համար:

  1. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Սակայն շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ և ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  եզրակացությունը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը: Օրենսգրքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո 20 օրվա, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո մինչև 25-օրյա ժամկետում լիազոր մարմինը պետք է որոշում է ընդունի դիմումի վերաբերյալ:

Նշված դեպքերում առաջացած բացթողումը կարգավորելու նպատակով առաջարկվում է հետևյալ իրավակարգավորումը՝ «Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:»:

 

  • Discussed

    09.10.2020 - 24.10.2020

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6153

Print