Add to favourites

Located in RA Government

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,««Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1) Դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունների հստակեցում:

Թեև, Նախագծի սկզբնական տարբերակում վերոնշյալ լիազորությունն ամրագրվել էր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում՝ նախատեսելով, որ հետաքննության մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն նկատի ունենալով 2017 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից ստացված առաջարկությունը, հետաքննության մարմնի՝ դեպքի վայրը պահպանելու պարտականության մասին օրենսդրական դրույթն ամրագրվել է հետաքննության մարմինների կարգավիճակը սահմանող համապատասխան օրենքներում:

Գործող օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում թվարկված հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն օրենքով դրված է միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա։

Օրինակ՝ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36–րդ հոդվածի համաձայն` Ոստիկանության  ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են` (…)

2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի  մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել  մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:

Կամ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք օրենքի[1] 91–րդ հոդվածի համաձայն`

Գնդի հրամանատարը  պարտավոր է` միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ եթե դրանք արդեն տեղի են ունեցել, ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին) և անհապաղ հաղորդել համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած դեպքերի հետաքննությանը` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանությունը մինչև իրավապահ մարմինների ներկայանալը։

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ վերը նշված երկու մարմիններից բացի, հետաքննության մարմիններ են նաև՝ հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով, մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով, ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով, ինչպես նաև օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Այսինքն, գործնականում  հետաքննության այլ մարմիններ ևս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանություն (օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով և այլն) և օրենսդրական գործող կարգավորումը, այն է՝ դեպքի վայրի պահպանության պարտականությունը միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա դնելը, անտրամաբանական է և անհիմն կերպով տարբերակված մոտեցում է դրսևորվում համանման գործառույթներ իրականացնող հետաքննության այլ մարմինների նկատմամբ։

Նկատի ունենալով, որ դեպքի վայրի պահպանման կանոնները կազմակերպաիրավական բնույթի հարաբերություներ են, ուստի դրանք պետք է կարարգավորվեն ենթաօրենսդրական ակտով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 

 

 

2) Քրեական հետապնդման և քրեադատավարական հարկադ­րանքի կիրառման ոլորտում դատախազի և քննիչի լիազորութ­յունների տարանջատման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցում:

Քրեական հետապնդման և քրեադատավարական հարկադ­րանքի կիրառման ոլորտում դատախազի և քննիչի լիազորութ­յունների ոչ հստակ տարանջատման հետևանքով ծա­գում են որոշ հակասական իրավիճակներ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կալանավորման և գրա­վի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում՝ նաև դատախազի կողմից: Ինչպես նկատում ենք, նշված նորմը կարգավորում Է մինչդատական և դատական վարույթում կալանքը և գրավը փոխելու իրավական ռեժիմները: Դատական վարույթում կալանքը և գրավը փոխելու և վերացնելու լիազորություն ունի միայն դատարանը, իսկ մինչդատական վարույթում՝ նաև դատախազը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`

1) կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.

2) դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ.

3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը.

4) լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը.

5) լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.

6) մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը:

Ավելին, 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում անձին կալանքից ազատելու որոշում կայացնելու լիազորությունը տրված է նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարին: Հետևաբար, անգամ գործող իրավակարգավորումների շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը լիազորված է անձին կալանքից ազատել, սակայն իրավական հակասությունների և մասնակի կարգավորումների հետևանքով գործնականում դա իրականացնել չի կարող:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 28-րդ կետի համաձայն' քննիչը լիազորված է ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին՝ որոշման օրինա­կանությունն ստուգելու նպատակով, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քննիչը լիազորված է որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին` բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, ում կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է: Նշված նորմերից բխում է, որ քննիչն, առանց դատախազի նախնական համաձայ­նության, իրավասու է կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը, ինչպես նաև փոփոխել և վերացնել դատավարական հարկադրանքի միջոցները` բացառութ­յամբ կալանքի: Քննիչը կարող է կալանքի տակ գտնվող մեղադր­յալին ազատ արձակել միայն այն դեպքում, երբ լրացել է կալանքի ժամկետը, մյուս դեպքերում` մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալին կալանքից ազատելու իրավասությունը վերապահ­ված է դատախազին, չնայած որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝ նման լիազորությամբ օժտված է հենց քննիչը, այլ ոչ թե դատախազը:

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ քննիչը զրկվում է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու լիազորությունն ինքնուրույն իրականացնելու հնա­րավորությունից այն դեպքերում, երբ կարճման ենթակա քրեական գործով մեղադրյալը գտնվում է կալանքի տակ: Այսպես, օրինակ՝ 2016 թվականի մայիսի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված թիվ 13201516 քրեական գործով 5 մեղադրյալների  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալներից մեկը կատարել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ոչ թե 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այլ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն: 2016 թվականի նոյեմբերի 25-ին թիվ 13201516 քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն՝ խնդրելով քննարկել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման հարցը: 2016 թվականի դեկտեմբերի 1-ին քրեական գործն Երևան քաղաքի դատախազությունից վերադարձվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: Նույն գրությամբ հաղորդվել է, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու հարցը քննարկելու համար քրեական գործը դատախազին ուղարկելու լիազորություն քննչական բաժնի պետին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով վերապահված չէ:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում մյուս մեղադրյալների մասով ևս պարզվել է, որ նրանց արարքներում բացակայում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները: Նման պայմաններում հաշվի առնելով Երևան քաղաքի դատախազությունից առաջին մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման հարցի քննարկման խնդրանքի առթիվ ստացված պատասխանը, նախաքննական մարմինը մյուսների վերաբերյալ նմանատիպ գրություն չի ուղարկել Երևան քաղաքի դատախազություն, այլ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել դատարան և ժամկետի լրանալու հիմքով մեղադրյալները Հայաստանի Հանրապետության ԱՆ ՔԿ հիմնարկից ազատ են արձակվել կալանքից:  

Վերոնշյալ քրեական գործով 2016 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Նշված օրինակում, թեև առկա են եղել քրեական գործի վարույթը կարճելու և մեղադրյալներին կալանքից ազատելու իրավական և փաստական հիմքեր, սակայն հակասական դատավարական կարգավորման հետևանքով մեղադրյալները որոշ ժամանակ գտնվել են կալանքի տակ։

Ի հետևություն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասի' գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման եզրափակիչ մասում շարադրվում են քրեական գործը կարճելու հիմքերը, օրենքի նորմը, որի հիման վրա կայացվում է որոշումը, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ հարցերը: Ստացվում է մի իրավիճակ, որ կալանքի տակ գտնվող մեղադրյալի վերաբերյալ գործերով քննիչն իրավասու է ինքնուրույն կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը, միաժամանակ` նա այդ իրավունքից չի կարող օգտվել, քանի որ վարույթը կարճելու որոշման մեջ պետք է վերացնի խափանման միջոցը, իսկ կալանքը վերացնելու իրավասությունը վերա­պահված է դատախազին:

Նշված իրավիճակում քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու օրենքով նա­խատեսված լիազորության իրականացումն ապահովելու նպա­տակով առաջարկվում է քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու հնարավորություն վերապահել նաև քննիչին:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում (քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը), դատախազական հսկողությունն ապահովելու համար, քննիչը կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու կամ փոփոխելու  մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:

Առաջարկվող փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունն ամբողջությամբ կարգավորում է քննիչի կողմից կալանավորման և գրավի վերացնելու կամ փոփոխելու  հարաբերությունը, ուստի առաջարկվում է 3-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագիծն ուղղված է օրենքի վերը նշված բացը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու հնարավորություն վերապահել նաև քննիչին: Միաժամանակ, Նախագծով հստակեցվում է հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների գործողությունները, ինչպես նաև քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու լիազորություն կվերապահվի նաև քննիչին, ինչով կվերանա դատախազի և քննիչի լիազորությունների բաշխմամբ պայմանավորված կոլիզիան և քննիչները կկարողանան իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունը:

 

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ռազմական ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակելու «Հայաստանի Հանրապետության հետաքննության մարմինների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ռազմական ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 

[1] Ընդունվել է  03.12.1996թ-ին, ստորագրվել է 07.01.1997թ-ին (ՀՕ-99):

  • Discussed

    20.06.2017 - 07.07.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10300

Print