Under development
Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է մրցույթի և աճուրդի անցկացման միասնական մոտեցմամբ իրականացման անհրաժեշտությամբ։
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում ամրագրված է, որ մրցույթի մասնակցության հայտերը բացելու նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերն ընդունելու վերջին oրվանից առնվազն 3 oր հետո:
Գործող օրենքում առկա է մրցույթի կազմակերպումն իրականացնելու համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց առկայության պայմաններում մրցույթներն անհարկի երկարաձգվում են, ինչը նշված գործընթացի վրա դրական ազդեցություն չի ունենում:
Մրցույթի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես նաև զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերից և լրացուցիչ քաշքշուկներից առաջարկվում է տվյալ հոդվածում կատարել փոփոխություն, մասնավորապես մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանելով մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ: Առաջարկությունը միտված է նաև նրան, որ աճուրդի և մրցույթի անցկացման պայմանները լինեն հավասարազոր։
Առաջարկն ընդունվելու դեպքում մրցույթի անցկացման գործընթացը ևս 3 օրով անհարկի չի ձգձգվի, քանի որ մրցույթային առաջարկները (հայտերը) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարներով, որոնք բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:
Հարկ եմ համարում նշել, որ կառավարությունն այսօր արդեն որդեգրել է այնպիսի մոտեցում, որ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգում անհրաժեշտ է հստակ ամրագրել մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան՝ կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, միասնական, ստանդարտացված և օբյեկտիվ մոտեցումների լուծումների սկզբունքը։
Այս նպատակով էլ մշակվել է ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել միասնական քաղաքականության իրականացումը։
Նախագծով առաջարկվող ժամկետային փոփոխությունների ընդունման արդյունքում մրցույթի իրականացման գործընթացը կկազմակերպվի առավել օպտիմալ և արդյունավետ:
-
Discussed
05.10.2020 - 25.10.2020
-
Type
Law
-
Area
State property alienation
-
Ministry
State Property Management Committee
Views 5752
Print