Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը բխում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ոլորտում իրականացվող գործունեության համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, առաջնահերթությունների սահմանման և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով սահմանված անվտանգության միջազգային չափանիշներին ու պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության, բնակչության ու շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման հրամայականից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ աշխատանքները սկսվել են 20-րդ դարի 50-ական թվականներից և առավել ակտիվացել են 80-ականների կեսերին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում և ոլորտներում` առողջապահություն, արդյունաբերություն, գիտություն և կրթություն, գյուղատնտեսություն, երկրաբանություն և այլն, ինչի արդյունքում առաջացել են այսպես կոչված «մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ»:

Ռադիոակտիվ թափոնների մյուս տեսակի` միջուկային գործունեության հետևանքով առաջացած այսպես կոչված «միջուկային թափոնների» առաջացումը մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործմամբ:

Ռադիոակտիվ մունիցիպալ թափոնները կենսոլորտից մեկուսացման համար, 1950-ական թվականներին, Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ, Նուբարաշենի քաղաքային աղբանոցի մի հատվածում կառուցվել է թաղման կետ (գերեզմանոց): Թաղման կետի տեղակայման վայրում սողանքային երևույթների  բացահայտումից հետո, վերջինիս հնարավոր փլուզումը բացառելու համար, որոշում է կայացվել Հայկական ԱԷԿ-ի հարթակում` Հայկական ԱԷԿ-ի գլխավոր մասնաշենքից 1,5 կմ հեռավորությամբ դեպի արևմուտք ընկած տարածքում, կառուցել մերձմակերեսային տիպի թաղման նոր կետ, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Վերոնշյալ օբյեկտի շահագործումը նախատեսում էր մունիցիպալ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտներից առաջացած պինդ և հեղուկ թափոնները հավաքել, փոխադրել գերեզմանոց, ցեմենտացման եղանակով բերել թաղման համար ընդունելի վիճակի, և լցնել գերեզմանոցի երկաթբետոնե հորերի մեջ: Բարձր ակտիվությամբ ռադիոիզոտոպային աղբյուրները նախատեսվում էր պահել հատուկ գալարախողովակային հարմարանքներ ունեցող մեկուսիչ հորերում: Քանի որ օբյեկտը շահագործվում էր նախագծային զգալի շեղումներով  (սարքավորումների բացակայության պատճառով չէր իրականացվում  թափոնների ցեմենտացումը, հատուկ հեռակառավարվող մեխանիկական բռնիչների բացակայության պատճառով չէին շահագործվել գալարախողովակային հարմարանքները), 2009 թվականին տրված լիցենզիայով թույլատրվել է օբյեկտն օգտագործել միայն ցածր ու միջին ակտիվության մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման նպատակով: Ներկայումս պահեստարանի երեք մասնաշենքերից շահագործվում է միայն մեկը, որը լցված է իր ծավալի 40%-ի չափով:

Ներկայուս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում ՌԹ-ների թաղում և հստակեցված չեն աշխատած միջուկային վառելիքի կառավարման հետագա մոտեցումները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք  

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

Ակնկալվող արդյունքը

Սույն ռազմավարության ընդումը կնպաստի հետևյալին՝

ՌԹ-ների կառավարման համակարգի արդիականուցմանը,

Հայկական ԱԷԿ-ի շահագործմամբ պայմանավորված տարբեր տեսակի և ակտիվության ՌԹ-ների առաջացման նվազեցմանը,

ՌԹ-ների կառավարման համակարգի շահագործման ծախսերի նվազեցմանը,

Շատ ցածր, ցածր և միջին ակնտիվության ՌԹ-ների պահման/թաղման համակարգի ներդրմամբ՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման և շահագործումից հանման իրականացմանը,

Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի և բնակչության վրա իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցության նվազեցմանը, և շրջակա միջավայրի վրա ճառագայթման վնասակար ազդեցության նվազմանը,

Կստեղծի նախադրյալներ բարձր ակտիվության ՌԹ-ների գերեզմանոցի կառուցման համար, որը կդյուրացնի նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման աշխատանքները,

ՌԹ-ների կառավարման համակարգի օբյեկտների անվտանգության պահպանման անհրաժեշտության հետ կապված ֆինանսական ծանրաբեռնվածության նվազեցում ապագա սերունդների համար:

  • Discussed

    19.06.2017 - 06.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8618

Print