Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ         

    13-Ի N 1329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

Անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ  համապատասխան փոփոխությունների կատարումը պայմանավորված է Արցախի Հանրապետության և Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ներկայացված պահանջով:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների), ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների /այդ թվում՝ 17 տեղ Արցախի Հանրապետությանը և 58-տեղ՝ Առողջապահության նախարարությանը/: Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների),   ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների փոփոխությունների առաջադրումը պայմանավորված է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պահանջարկի վերանայմամբ: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության գրությունը՝ արդեն հատկացված սրտաբանություն մասնագիտության 4 տեղերից մեկը փոխարինվել է ուռուցքաբանություն մասնագիտությամբ՝ արդյունքում սրտաբանություն մասնագիտության 4 տեղը նվազեցվել է՝ դարձել է 3, իսկ ուռուցքուբանություն մասնագիտութանը հատկացվել է 1 տեղ:

 Միաժամանակ Առողջապահության նախարարությանը հատկացված անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությանը ավելացվել է 1 տեղ՝  պայամանավորված  անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտության պահանջարկով և համալսարանի բարձր առաջադիմությամբ դիմորդների քանակով:

   Ակնկալվող արդյունքը

Ներկայացված փոփոխություններով կապահովվի առողջապահության ոլորտի, այդ թվում Արցախի Հանրապետության մասնագետներով հագեցվածությունը:

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

 

 

  • Discussed

    29.09.2020 - 15.10.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6457

Print