«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
- Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառության ապահովում:
- Կարճաժամկետ ժամանակահատվածում լեզվական օրենսդրության կատարելագործում, լեզվական քաղաքականության բնագավառում պետականկառավարման լիազորված մարմնի հաստատութենական հզորացում, հայերենի (հայախոսության) բնականոն զարգացման առաջնահերթ գործողությունների հստակեցում, երկարաժամկետ ժամանակահատվածում՝ թվայնացած, համընդգրկուն և լեզվամշակութային մրցունակ միջավայրի ստեղծում։
- ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
- Օրենքով չկարգավորված լեզվահարաբերությունների, հայերենի կիրառությունը կարգավորող իրավական նորմերում առկա հակասությունների, ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհնարինության պատճառով դժվարությամբ է ապահովվում հայերենի՝ որպես պետական լեզվի գերակայությունը հանրային կյանքի առանձին ոլորտներում, գրավոր և բանավոր պաշտոնական հաղորդակցման ընթացքում (հաճախ հայերենին զուգահեռ՝ պետական կամ պաշտոնական լեզվի կարգավիճակում կամ դրանց գործառության տիրույթում են հայտնվում օտար լեզուները):
- Հայերենը՝ որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզու, սպասարկում է Հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով նախատեսված դրույթները պարտականություններ նախատեսող իրավակարգավորումներ են. այդ հոդվածներով նախատեսված պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի ուժով Լեզվի կոմիտեն ապահովում է սույն օրենքի պահանջների կատարումը (պարտականություններ սահմանող նորմերի դեպքում՝ վերահսկողության միջոցով):
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վրա, ուստի նախարարությանը ենթակա մարմնիկարգավիճակը առարկայական խոչընդոտ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը լիարժեք ապահովելու և արդյունավետ լեզվական քաղաքականություն իրականացնելու համար:
- Ապահովված չեն հայերենի տեխնոլոգիական կարգավորումների միջազգային միասնական հիմքերի ստեղծումն ու կիրառելիությունը. ձևայնացված (բառակազմական, ձևաբանական, շարահյուսական, իմաստաբանական) նկարագրության համակարգերի, լեզվատեխնոլոգիական կիրառական խնդիրների (տեքստի օպտիկական ճանաչում, խոսքի ճանաչում, անվանված միավորների ճանաչում, տեքստի ամփոփում, և այլն) լուծմանն ուղղված լեզվական տվյալների հենքերի ստեղծումը. այնինչ լեզվական տեխնոլոգիաների հետևողական զարգացումն ու լեզվական տվյալների պահոցների ընդլայնումը որոշիչ դեր ունեն հայերենի կենսունակության ու գործառության տիրույթների ընդլայնման ծիրում:
- «Լեզվի մասին» ՀՀօրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության ուժով Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը, նույն հոդվածի 4-րդ պարբերության ուժով Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը։
Վերջին տասնամյակում հայերենը միասնական կանոնարկման չի ենթարկվում, թեև հայերենում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը, սակայն դարձյալ մեծ թիվ են կազմում անհարկի փոխառությունները և օտարաբանությունները, համակարգված չէ հայերեն նորաբանությունների ստեղծումը, որը հաճախ հանգեցնում է տերմինային զուգաձևերի առաջացման, բնականոն չի զարգանում բառարանագրությունը (հատկապես էլեկտրոնային):
- Լուծված չէ հայերենի ուղղագրության միասնականացման խնդիրը:
- Որակյալ չէ հանրակրթական առկա դասագրքերի լեզվական մակարդակը (երկարաշունչ նախադասություններ, մտքի խրթին կամ խճողված ձևակերպումներ և այլն), բուհական մի շարք մասնագիտությունների համար բացակայում են կամ սակավ են հայերեն դասագրքերը, ուսումնական ձեռնարկները, դասագրքերի մի մասում մասնագիտական լեզվի ցածր որակը կրթության ու գիտության ոլորտում հայերենի սահմանների նեղացման իրական վտանգ են պարունակում, հազվադեպ են հայոց լեզվի՝ մասնագիտությունների յուրահատկություններին համապատասխանող տարբերակված ծրագրերը, լուծված չէ այբբենարաններում ձեռագրատեսակների միօրինակացման խնդիրը:
- Ինչպես պետական մարմիններում, այնպես էլ մասնավոր հատվածում միջազգային գործընկերների հետ հաղորդակցության ընթացքում աշխատանքային լեզուները երբեմն փոխադրվում են հաստատությունների պաշտոնական փաստաթղթաշրջանառության մակարդակ՝ առաջացնելով սահմանադրական նորմի (Սահմանադրության 20-րդ հոդված) արգելափակում:
- Ավանդական և նոր ձևավորված սփյուռքում արձանագրվում է հայախոսության ակնհայտ նահանջ:
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին»՝ 30.03.1993 թ. Հ.Ն-0774-1 օրենքի ուժ ունեցող որոշմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ մինչև 1994 թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում հայերենի ուսուցման հնարավորությունները բոլոր ցանկացողների համար, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, բնակության վայրից, ապահովելու պարտականությունը:
1997 թվականից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագիրը դադարեց գործելուց, թեև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» 30.03.1993 թ. Հ.Ն-0774-1 որոշումից բխում է, որ այն նախատեսված է որպես շարունակական ծրագիր, որով ապահովվում է ոչ միայն արտերկրից վերադարձող ոչ հայախոս մեր հայրենակիցների, առհասարակ հայերեն սովորել ցանկացող անձանց ուսուցումը, այլև նրանց համարկումը հայկական և հայաստանյան միջավայրին, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժին, հայաստանյան բուհերի միջազգայնացմանն ու օտարերկրացի ուսանողների ներգրավմանը:
- Արդիական է տարբեր իրավիճակներում թե՛ մայրենի, թե՛ օտար լեզուներով անկաշկանդ և գրագետ հաղորդակցման կարողության ձևավորումը:
- Լուծված չէ օտարալեզու հաղորդումների, ֆիլմերի հայերեն թարգմանությամբ հեռարձակելու խնդիրը, հեռուստառադիոեթերի լեզուն որակյալ չէ, հեռուստառադիոեթերի կրթական և մշակութային քաղաքականության առանցքում չկան նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրեր (ուսումնական, ճանաչողական հաղորդումներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլն), որոնց միջոցով կապահովվի գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և սփյուռքում:
- Արդիական են ազգային փոքրամասնությունների լեզուներով (հատկապես քրդերենի, եզդիերենի, ասորերենի) դասագրքերի ստեղծումն ու հրատարակումը, ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդող ուսուցիչների պատրաստումը, վերապատրաստումը, պետական և համայնքային մակարդակում ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը համակողմանի աջակցությունը:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի փաստացի գերակայության, հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովումը, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանն աջակցելը, հայերենի ուղղագրության միասնականացմանը նպաստելը, Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը երաշխավորելը, ինչպես նաև լեզվական օրենսդրության կատարելագործումն ու լեզվական քաղաքականության բնագավառի պետական լիազորված մարմնի հաստատութենական հզորացումը:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Փաստաթղթի ընդունմամբ հնարավոր կլինի`
1) կատարելագործել հայերենի` որպես պետական լեզվի գործառությունն ապահովող օրենքները, ապահովել օրենքի միատեսակ կիրառում՝ հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի նորմերը համապատասխանեցնելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավական հիմք ստեղծել լեզվական քաղաքականության բնագավառում ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար.
2) բարձրացնել լեզվի բնագավառում պետական կառավարման արդյունավետությունը՝ Լեզվի կոմիտեի կարգավիճակի փոփոխությամբ և նրա հաստատութենական հզորացմամբ.
3) Լեզվի կոմիտեին կից ստեղծել խորհրդակցական մարմին՝ գրական հայերենի կանոնարկումն ապահովելու նպատակով.
4) ներդնել մեխանիզմներ հայերենի տեխնոլոգիական կարգավորումների համընդգրկուն միասնական հիմքերն ու կիրառելիությունն ապահովման համար.
5) ստեղծել հիմքեր թվային տիրույթում հայերենի կայուն և զարգացող ներկայությունն ապահովելու համար.
6) ներդնել Հայաստանի Հանրապետությունում լեզվավիճակի շարունակական մշտադիտարկման ու գնահատման, լեզվի բնագավառում պետական քաղաքականության պատշաճ հաշվետվողականության մեխանիզմներ:
- ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ
Լեզվի կոմիտե։
- ԱՅՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼԻՍ
Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» 30.03.1993 թ. Հ.Ն-0774-1 օրենքի ուժ ունեցող որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշումը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
- ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշմումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 3-ի «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» ՀՆ-0774-1 որոշման «գ» կետին համապատասխան:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծում ընդունվող ակտի բնույթը նշված չէ, քանի որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշումը դրա բնույթի վերաբերյալ նշում չի պարունակում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում, որոնց ծավալը ճշգրտվում և ֆինանսավորվում է բյուջետային գործընթացի շրջանակում։
-
Discussed
17.09.2020 - 02.10.2020
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 7439
Print