Add to favourites

Under development

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևալ բովանդակությամբ 1.3-րդ կետով.

 

«1.3 Նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար՝           

բազային տուրքի 8-

   ապատիկի չափով»

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» ենթակետերով.

 

«ժբ) նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետություններում վավերական` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու  (փոխանակելու) համար

73

«ժգ) Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրելու  (փոխանակելու) համար

30

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Discussed

    15.09.2020 - 30.09.2020

  • Type

    Law

  • Area

    Public management

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7641

Print