Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ 

ՈՐՈՇՈւՄ 

--------- ---------------- 2020  թվականի  N    - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 2 հավելվածի`

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «տասը» բառը փոխարինել «քսան» բառով, իսկ «մեկ» բառը՝ «մինչև երկու» բառերով,

բ. 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝

«4.1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե այդ աշխատանքը բավարարում է սույն չափանիշների 3-րդ կետով և 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանները, միաժամանակ այդ աշխատանքն այն ոլորտում է, որում աշխատանք փնտրող անձը նախկինում աշխատել է առնվազն մեկ տարի (ունի առնվազն մեկ տարվա ստաժ):».

2) որոշման N 16 հավելվածի`

ա. 23-րդ կետի 4-րդ ենթակետում «եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերը փոխարինել  «շահութահարկը» բառով,

բ. 33-րդ կետից հետո լրացնել նոր՝ 33.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«33.1. Այն դեպքում, երբ տնտեսական գործունեությունը ենթակա է լիցենզավորման, ապա տնտեսական գործունեության սկիզբը պետք է ընկած լինի լիցենզիան ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:»,

գ. 37-րդ կետից հետո լրացնել նոր` 37.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«37.1. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա չեն վերադարձման, եթե պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է նրա մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքով: Նշված դեպքում անհատ ձեռնարկատերը տարածքային կենտրոն է ներկայացնում (այդ թվում` առցանց եղանակով) երեխայի ծննդյան վկայականի պատճենը:»,

դ. 45-րդ կետից հետո լրացնել նոր՝ 45.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«45.1. Տարածքային կենտրոնի տնօրենը սույն կարգի 46-րդ կետում նշված աշխատանքների կատարման համար անասնաբույժի հետ կնքում է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, որում նշվում են մատուցվող ծառայությունների բնույթը, աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը, ավարտը և մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող փոխհատուցման ամսական գումարի չափը:»,

ե. 48-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ և 63.1-ին կետերն ուժը կորցրած  ճանաչել.

զ. 50-րդ կետում «ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է» բառերը փոխարինել «երեք ամիսը մեկ, իսկ անասնաբույժը ամիսը մեկ անգամ իրականացնում են» բառերով,

է. 52-րդ կետում «48-րդ» բառերը փոխարինել «45.1-ին» բառերով,

ը. 53-րդ կետի 1-ին ենթակետից հանել «՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը» բառերը,

թ. 53-րդ կետից հետո լրացնել նոր՝ 53.1-ին, 53.2-րդ և 53.3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

«53.1. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ենթածրագիր 2-ի ծախսերի նախահաշիվը:

53.2. Նախարարությունը գրասենյակից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գրասենյակին:

53.3. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:»,

ժ. 59-րդ կետում «1-ին և 4-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «4-րդ ենթակետով» բառերով,

ժա. 60-րդ կետից հետո լրացնել նոր` 60.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«60.1. Անմրցունակ անձը Հայաստանի Հանրապետության տարածքից գումարային մինչև երեք ամիս ժամկետով բացակայելու դեպքում այդ մասին նախապես գրավոր հայտարարություն է ներկայացնում տարածքային կենտրոն` նշելով բացակայության ժամկետը:»,

ժբ. 61-րդ կետը լրացնել նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«5) միայն սույն կարգի 53-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աջակցության մասով` հայտարարության հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքից գումարային մինչև երեք ամիս ժամկետով բացակայելու դեպքում` բացակայության ժամանակահատվածով.

6) ենթածրագիր 2-ի պատասխանատուի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում առանց 60.1-ին կետով նախատեսված հայտարարության կամ երեք ամսից ավելի ժամկետով անմրցունակ անձի Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայությունը պարզելու դեպքում:»,

ժգ. 61-րդ կետից հետո լրացնել նոր՝ 61.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«61.1. Անմրցունակ անձի կողմից ձեռք բերված կենդանին կարող է փոխարինվել նույն տեսակի և որակական չափանիշներով այլ կենդանիով՝ ենթածրագիր 2-ի պատասխանատուի ու անասնաբույժի անմիջական մասնակցությամբ։»,

ժդ. 63-րդ կետի 2-րդ ենթակետում «դեպքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ կենդանու անկումից հետո մեկամսյա ժամկետում անմրցունակ անձի կողմից նույն տեսակի և որակական չափանիշներով նոր կենդանու ձեռքբերման դեպքի)» բառերը.

3) որոշման N 21 հավելվածի 18-րդ կետում «մեկնարկից» բառից հետո լրացնել «առնվազն» բառը:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժգ» և «ժդ» պարբերությունները տարածվում են «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում կնքվածանասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման պայմանագրի հիման վրա աջակցություն ստացող անձանց վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Discussed

    15.09.2020 - 30.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5620

Print