Add to favourites

Under development

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 15.09.2020 12:03:14 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ կարծիքը օրինագծի վերաբերյալ Հարգելի գործընկերներ, Ողջունում ենք օրինագծի շրջանառությունը։ Դրանով փորձ է կատարվում իրացնելու ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիների, կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը։ Սակայն օրինագծում ներկայացված մի շարք իրավակարգավորումներ կարիք ունեն լրամշակման, որոնց մասին մեր կազմակերպությունը ժամանակին բազմիցս հայտնել է ՀՀ ԱՍՀՆ և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ներկայացնելով համապատասխան օրինագիծ (այդ օրինագիծը կցվում է՝ նրա մեծածավալ լինելու պատճառով)։ Կարծում եմ, որ հաշվի առնելով կից օրինագծում ներկայացված հիմանվորումները հաշվի կառնվեն և համապատասխան փոփոխություններ կնախատեսվեն շրջանառվող սույն օրինագծի մեջ․ 1. Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 7-րդ հոդվածի 2-րդ մասը հանել: 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը ներկայացնել հետեւյալ խմբագրությամբ․ «2. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը (այսուհետ` կենսաթոշակառու) կենսաթոշակ ստանալու իր իրավունքն իրացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելով կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություններ (դեսպանատուն, հյուպատոսություն), և այդ հիման վրա նրան կենսաթոշակ նշանակելու որոշմամբ։»։ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ 2․1․ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ․ «2. Սույն օրենքով կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իր իրավունքը կարող է իրացնել կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո ցանկացած ժամանակ։»։ 4. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «ստորաբաժանում» բառից հետո դնել ստորակետ և լրացնել հետևյալ բառերը․ «իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություններ (դեսպանատուն, հյուպատոսություն)»։ 5. Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 4) կետը հանել ամբողջությամբ: 6. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետում «ընթացքում» բառից հետո դնել ստորակետ և լրացնել հետևյալ բառերը․ «իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների կողմից՝ առանց ժամկետի սահմանափակման»։ 7. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ․ «1․1․Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներին կարող է վճարվել նաև տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձին՝ իր դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:»։ 8. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն (դեսպանատուն, հյուպատոսություն) և/կամ իր բնակության վայրի հայաստանյան համապատասխան բանկի մասնաճյուղ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանելու մասին:»։ 9. Օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասում «ստորաբաժանում» բառից հետո դնել ստորակետ և լրացնել հետևյալ բառերը․ «իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություններ (դեսպանատուն, հյուպատոսություն)»։ Վերոհիշյալի հետ մեկտեղ ցանկանում ենք ներկայացնել հետևյալը․ 1. Օրինագծի հիմնավորումների մասում բացակայում է «Օինագիծը պատրաստող կազմակերպության մասին տեղեկատվությունը», ինչը պարտադիր բաժին է հանրային քննարկման դրված օրինագծերի համար։ Լրացնելով այդ բաժինը այս կայքում հարկ եմ համարում նշել, որ պետք է նշում կատարվի նաև այն մասին, որ սույն օրինագծի մշակման ժամանակ հիմք են ընդունվել «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ առաջարկությունները, որոնք ինչպես օրինագծի տեսքով, այնպես էլ www.edraft.am ակյքում սույն Օրենքի տարբեր օրինագծերի հանրային քննարկման ժամանակ բազիցս ներկայացվել են ՀԿ-ի կողմից։ Դա ցույց կտա իշխանությունների-քաղաքացիական հասարակության կառուցողական երկխոսության ուղղությամբ ՀՀ ԱՍՀՆ հավատարմությունը և թույլ կտա խթան լինել ՔՀԿ-ներինէ օրինագծերին նրանց ավելի ակտիվ մասնակցության համար, 2. Հիմնավորումների «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին ՏԵՂԵԿԱՆՔ-ում նշված է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ մենք կարծում ենք, որ օրինագծի ընդունման դեպքում անհրաժեշտաբար պետք է փոփոխություններ կատարվեն ՀՀ կառավարության 2011 թ․ մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ: 3. Հիմնավորումների «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին ՏԵՂԵԿԱՆՔ-ում նշված է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան։ Նշվածշ է նաև, որ Անհրաժեշտ լրացուցիչ միջոցների մասին տեղեկանքը կցվում է: Մինչդեռ այդ տեղեկանքը կցված չէ։ Խնդրում ենք այդ տեղեկանքը անպայմանորեն կցել, որպեսզի դա նույնպես հասանելի լինի հասարակությանը։ Մովսես Արիստակեսյան 1-ից 9-րդ կետերում ներկայացված առաջարկությունները չեն ընդունվել: Առաջարկությունները չեն վերաբերում Նախագծի առարկային։ 1. Ընդունվել է ի գիտություն, Նախագծի Հիմնավորումը ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան։ Միաժամանակ, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.edraft.am) առկա է առանձնացված «Նախագիծը մշակող մարմին» ենթաբաժին։ Օգտատերը, այդ ենթաբաժին մուտք գործելով և ընտրելով գերատեսչությունը՝ կարող է ծանոթանալ այդ գերատեսչության կողմից մշակված և շրջանառվող նախագծերին։ 2. Ընդունվել է ի գիտություն, Կառավարության 2011թ․ մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ փոփոխություններ չեն նախատեսվում։ 3. Ընդունվել է ի գիտություն, Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացման վերաբերյալ տեղեկանքը այս փուլում տեխնիկապես հնարավոր չէ ներկայացնել։ Այդ տեղեկանքը Նախագծի հետ կներկայացվի՝ Նախագիծը Կառավարության օրակարգում ընդգրկվելու ժամանակ։