Գեւորգ Հայրապետյան
03.07.2017
Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի3-րդ մասում "անձնական տվյալների սուբյեկտի" բառերից հետո ավելացնել "կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի" բառերը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է անձնական տվյալներ մշակողի պարտականությունները տեղեկություններ տրամադրելու ոչ միայն տվյալների սուբյեկտի, այլ նաեւ լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա: Այսպես, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների առկայության մասին կամ հնարավորություն ընձեռել ծանոթանալու դրանց գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա նրա գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում: Նախագծից դուրս է մնացել լիազոր մարմնին Օրենքով սահմանված տեղեկությունները չտրամադրելու (Օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու) համար պատասխանատվությունը: