ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 221-րդ հոդվածից հանել <<Օդանավ>> բառը։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 221.1, 221.2, 221.3, 221.4, 221.5, 221.6 և 221.7 հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Հոդված 221¹. Օդանավ փախցնելը կամ զավթելը
- Օդանավ, փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 221². Շահագործման մեջ գտնվող օդանավի ոչնչացնելը
- Շահագործման մեջ գտնվող օդանավ ոչնչացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ութ տարի ժամկետով,
3.Նույն արարքը, որն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Հոդված 221³. Օդանավում կամ օդանավակայանում պատանդ վերցնեը
1.Անձին օդանավում կամ օդանավակայանում պատանդների վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ութ տարի ժամկետով:
- Նույն արարքը, որն առաջացրել է՝
մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 221⁴. Օդանավ, օդանավակայանի կամ աէրոնավիգացիոն ծառայություններ, այդ ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ ապօրինի մուտք գործելը
- Օդանավ, օդանավակայանի կամ աէրոնավիգացիոն ծառայություններ, ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ ապօրինի մուտք գործելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով․
2.Նույն արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
1) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը առաջացրել է՝
մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 2215. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում կամ օդանավակայանում տեղադրելը կամ պահելը
1.Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում կամ օդանավակայանում տեղադրելը կամ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով․
2.Նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
1) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով։
Հոդված 221⁶. Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք պատճառելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու նպատակով օգտագործելը
1.Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք պատճառելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու նպատակով օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասը տարի ժամկետով,
2.Նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով։
Հոդված 221⁷. Կեղծ տեղեկությունների հաղորդումը, որը վտանգում է օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունը օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում
Կեղծ տեղեկությունների հաղորդումը, որը վտանգում է օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունը օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում, պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութից տարի ժամկետով։>>.
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
08.09.2020 - 24.09.2020
-
Type
Law
-
Area
Aviation, Criminal legislation
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6180
Print