Add to favourites

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում հասարակական կազմակերպությունների շրջանակի վերանայում:

  • Discussed

    03.09.2020 - 18.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5928

Print

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

15.09.2020

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015թ․ ապրիլի 18-ի N300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման N1 հավելվածում կատարել լրացում և համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում 7-ի փոխարեն նախատեսել 8 հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող, մեկը՝ ՀԿ միավորման (ցանցի) ներկայացուցիչ։ Հարկ է արձանագրել, որ ներկայացված նախագծում ներառված չեն ՀԿ միավորման (ցանցի) մեջ ընդգրկված առանձին ՀԿ-ների՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնությունների վերաբերյալ իրավակարգավորումներ։ ՀԿ միավորումը (ցանցը) ենթադրում է որոշակի նպատակի շուրջ տարբեր ՀԿ-ների համախմբում և միասնական նպատակների համար քաղաքականության իրականացում։ Ուստի Խորհրդում ՀԿ որևէ միավորման (ցանցի) ներկայացված լինելու պարագայում դրանում ընդգրկված ՀԿ-ներն ու նրանց նպատակներն արդեն իսկ ներկայացվում են: Դա հաշվի առնելով՝ ՀԿ միավորումը (ցանցը) ներկայացնելու հավակնության դեպքում դրանում ընդգրկված առանձին ՀԿ-ների միաժամանակյա ներկայացվածությունը Խորհրդում պետք է բացառել, քանի որ դա կարող է խոչընդոտել սահմանափակ տեղերի համար մրցակցությունն ու այլ ՀԿ-ների ներգրավման հնարավորությունը: Սա, մասնավորապես, կարող է անդրադառնալ Խորհրդում չներառվող այն կազմակերպությունների վրա, որոնք կա՛մ չեն հանդիսանում որևէ միավորման (ցանցի) անդամ և խոչընդոտվում է նրանց որևէ կերպ ներկայացվածությունը, կա՛մ նրանց համապատասխան միավորումը (ցանցը) ներկայացված չէ Խորհրդում։ Նշված կարգավորման նպատակը պետք է լինի Խորհրդում ՀԿ-ների ներկայացվածության ընդլայնումը, ինչը կնպաստի Խորհրդում բազմակարծության աստիճանի բարելավմանը։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխում՝ ամրագրելով, որ Խորհրդի անդամ ՀԿ միավորման (ցանցի) կազմում ընդգրկված ՀԿ-ներ չեն կարող ՀԿ միավորման (ցանցի) հետ միաժամանակ հանդիսանալ Խորհրդի անդամ։ 2․ ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում նախատեսված է Խորհրդի անդամ ՀԿ-ների ռոտացիայի ընթացակարգը, համաձայն որի՝ երկու տարին մեկ անգամ հրապարակվում է Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման մասին նոր հայտարարություն, որին կարող են մասնակցել նաև Խորհրդի անդամ ՀԿ-ները։ Կապված առաջարկվող վերոնշյալ նախագծի հետ՝ անհրաժեշտ է ռոտացիայի ընթացակարգը հավասարապես կիրառելի դարձնել նաև Խորհրդի անդամության համար առաջարկվող ՀԿ միավորման (ցանցի) համար։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել նաև ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում՝ ամրագրելով, որ երկու տարին մեկ Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման հայտարարությունը վերաբերում է նաև ՀԿ միավորմանը (ցանցին)։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ առավել նպատակահարմար է շրջանառությունից հանել առաջարկվող Նախագիծը, քանի որ Խորհրդի կազմում ՀԿ միավորումների (ցանցերի) համար հատուկ տեղ նախատեսելը ստեղծում է անհավասար մրցակցություն և արտոնյալ կարգավիճակ առանձին ՀԿ-ների համար: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով հետաքրքրվող և զբաղվող ՀԿ-ների քանակը հետզհետե ավելանում է և հարկավոր է հնարավորությունը բաց պահել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար:

See more