Add to favourites

Under development

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում: «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» կետի ապահովում:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2006 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՀ կառավարության թիվ 1637-Ն Միջուկային տեղակայանքը՝ Հայկական Ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշիվ բացելու մասին որոշմամբ ՀՀ Ֆինանսների նախարարությանը թույլատրվել է իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային հաշիվ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի №48 արձանագրային որոշման 8-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարություն» փաստաթուղթը, որում նախատեսված է 2016թ.-ից մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության  շահագործումից դուրս հանման գործընթացը:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ՀՀ կառավարությունը 2012թ.-ին ընդունել է որոշում` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին:

2014թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության թիվ 12 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:

Հաշվի առնելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությամբ նախատեսված է շահագործումից հանման գործընթացը մեկնարկել 2016թ-ից, իսկ 2014թ. մարտի 27-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում տասը տարով, անհրաժեշտ է վերոնշյալ ռազմավարության դրույթները ապահովելու նպատակով մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի շահագործումից հանման գործընթացը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք  

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

Ակնկալվող արդյունքը

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարում (Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի մասով) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացման ապահովում:

  • Discussed

    16.06.2017 - 10.07.2017

  • Type

    Law

  • Area

    Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9154

Print