Add to favourites

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները:

  • Discussed

    01.09.2020 - 16.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11986

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

02.09.2020

Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի «կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալները ուղղվում են առանց բոլոր սուբյեկտների համաձայնությունների» համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված պահանջներին՝ սեփականության իրավունքները կարող են սահմանափակվել հստակ թվարկված դեպքերում, որոնց ՀՀ կառավարության որոշումները բացակայում են: Մասնավորապես, իրավունքները կարող են սահմանափակվել ՀՀ օրենքներով, դատարանի որոշումներով, հանրային գերակա շահերի նպատակով: Բացի այդ, առանց սեփականատերի համաձայնության ուղղումները կարող ենք լուրջ խնդիրներ հարակից այլ տնտեսական գործունեության կամ փոխկապակցված այլ սեփականության հետ դառնան անհամադրելի: Օրինակ՝ 2 հատ հողատարածք, որոնք ունեն միևնույն սահմանը և 1 հողատարածքի փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել, որպես միասնական սեփականություն վաճառելու և/կամ տնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Արտակ Պողոսյան

02.09.2020

Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան:

See more