Add to favourites

The draft has been accepted

"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ

 «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի  բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված 2020թ. նախատեսված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների  տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

Ներկայումս  առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:

  • Discussed

    31.08.2020 - 15.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources, Economy, Financial, Territorial administration and development, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8998

Print

Suggestions

Ազգային ջրային համագործակցություն

01.09.2020

ԵՄ Ջրային նախաձեռնություն + Արևելյան գործընկերության երկրների համար (ENI/2016/372-403) ծրագրի շրջանականերում մշակվել է "Սևանի ջրավազանային կառավարման պլանը", որը կառավարության որոշմամբ հաստատվելու և իրականացվելու է 2021-2027թթ. ընկած ժամանակահատվածում: Կառավարման պլանն ունի նաև միջոցառումների ծրագիր, որտեղ որպես առաջնահերթություն նշված է Արգիճի (5500մ3 ծավալով) և Աստղաձոր (1250000մ3 ծավալով) ջրամբարների կառուցումը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ծրագրում նշված է 3 այլ ջրամբարի կառուցում: Խնդրում եմ հստակեցրեք և տարեկան գործողությունների ծրագիրը համահունչ դարձրեք Սևանի ջրավազանային կառավարման պլանում ներառված միջոցառումների հետ:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

31.08.2020

Առաջարկում եմ նախագծի հավելավածի 215 կետը, Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում, հանել, քանի որ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծում այն պետք է ներառվի: Իսկ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում։

See more