Add to favourites
««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծեր
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ասքանազ Չիբուխչյան 28.08.2020 21:18:52 | Էս մենակ սահմանափակում ե՞ք։ Բա խի չեք ավելցնում, որ ասենք թե ոչ այս այլ այսուհետ այլ կառավարության անտերուդուս որոշումների պատճառով եկամուտներից զրկված քազաքացիների եկամուտների 100% փոխհատուցում։ Որ որոշում կայացնելուց առաջ կառավարությունները մտածեն որ իրենց վրա էլ է ազդելու և միայն ամենանհրաժեշտ քայլերն անեն, ոչ թե ասեն գնացեք սատկեք վիրուսը պրծնի։ | ||
2 | Դավիթ Սանդուխչյան 29.08.2020 09:22:36 | 1. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող կարանտինային միջոցառումների համաչափության ու համարժեքության պայմանները ու չափանիշները անհրաժեշտ է հստակեցնել։ Օրինակ, 17.2 հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ բառակապակցությամբ՝ «հաշվի առնելով միջազգային և միջպետական կազմակերպությունների առաջարկությունները և օտարերկրյա այն պետությունների փորձը, որոնք արդյունավետ կիրառել են նման միջոցներ համանման համաժարակները հետ պայքարելու դեպքերում»։ Նույն բառակապակցությունը առաջարկում եմ լրացնել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.3 հոդվածի 3-րդ մասի վերջում։ | ||
3 | Դավիթ Սանդուխչյան 29.08.2020 09:22:36 | 2. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17.4 հոդվածի 2-րդա մասի վերջին սահմանափակումը, այն է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից» արգելելու միջոցները որևէ կերպ չեն կարող դիտվել որպես ՀՀ տարածքում բնակչության պաշտպանության միջոց։ Առաջարկում եմ այն հանել։ | ||
4 | Դավիթ Սանդուխչյան 29.08.2020 09:22:36 | Քրեական օրենսգրքի 277.2 հոդվածը համարում եմ անհեթեթ, քանի որ գրեթե անհնար ապացուցել թե արդյոք վարակը անցել է մեղադրյալի կողմից, թե վարակը տեղի է ունեցել մինչև մեկուսացման (ինքնամեկուսացման) կանոնները կամ անձնական պաշտպանության միջոցները խախտմամբ կրող անձի հետ շփումը։ Հոդվածի հանցակազը անհեթեթ է իսկ ապացուցելու հիմքերը անհասկանալի։ | ||
5 | Vahan Hovsepyan 29.08.2020 12:56:04 | Համաձայն ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի մարդու և քազաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել օրենքով սահմանված կարգով՝ միայն ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ։ Ուստի առաջարկում եմ հանել համապատասխան կետերը օրենքների նախագծերից՝ դրանց ՀՀ Սահմանադրությանը հակասելու պատճառով։ |