«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2016 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում՝ օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրվել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգի սահմանումը:
Ներկայումս ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման թափոնների դիտանցումը իրականացվում է տարերայնորեն, նույնիսկ շատ դեպքերում չի իրականացվում և այն օրենսդրորեն կարգավորված չէ:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կլրացվի այդ բացը և կկարգավորվի ընդերքօգտագործման թափոնների դիտանցման իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Դիտանցումը ընդերքօգտագործման թափոնների կառավարման համակարգի բաղկացուցիչ համակարգերից մեկն է: Իսկ սույն նախագծի ընդունումը ՀՀ կառավարության որոշման տեսքով ընդերքօգտագործողներին հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցում իրականացնել կանոնակարգված ձևով, ավելի անվտանգ կերպով շահագործել դրանք, կանխել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, գնահատել ռիսկերը և ներկայացնել առաջարկություններ ընդերքօգտագործման թափոնների կառավարումն ավելի արդիական և կանխատեսելի դարձնելու համար:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:
- Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացված որոշման նախագծի ընդունումով կկարգավորվի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների դիտանցման հետ կապված իրավահարաբերությունները:
-
Discussed
07.02.2017 - 22.02.2017
-
Type
Decision
-
Area
Nature protection, Energy and natural resources, Emergency situations
Views 10181
Print