Add to favourites

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 48-րդ հոդվածը լրացնել 6.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Քաղաքապետի տեղակալը Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Քաղաքապետի տեղակալի կողմից Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
1) ապահովում է Երևան քաղաքի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով՝ Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 91-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:

ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Discussed

    24.08.2020 - 08.09.2020

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7096

Print