Add to favourites

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:

ՀՀ կառավարության 10.01.2008 թվականի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդող սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» թիվ 113-Ն և 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշումներով արդեն իսկ սահմանված են գծանշումների իրականացման և նշանների տեղադրման կարգերը:

Նշված կարգերի համաձայն՝ գծանշումները իրականացվում են և նշանները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից, ուստի նույն հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշմամբ նոր կարգ սահմանելու անհրաժեշտություն առկա չէ, ինչպես նաև համայնքի տարածքում բոլոր գծանշումներն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է այն կատարելու իրավասությունը վերապահել նույն մարմնին, ուստի առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 3‑րդ մասի նշված կարգավորումը խմբագրել:

Միաժամանակ առկա կարգավորումները որոշակիացնելու նպատակով նախագծով առաջարկվում է հստակեցնել շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը:

  • Discussed

    19.08.2020 - 09.09.2020

  • Type

    Law

  • Area

    Economy, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5618

Print