ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1471-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացված նախագիծը բխում է <Անձնական տվյալների պաշտպանության մասին> ՀՀ օրենքի պահանջներից, համաձայն որի.
Այն դեպքում, երբ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, նոտարը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող են անձնական տվյալը ձեռք բերել այլ մարմնից, ապա անձնական տվյալների սուբյեկտից չի պահանջվում ներկայացնել որոշակի գործողությունների համար անհրաժեշտ անձնական տվյալը:
Անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում անձնական տվյալներ մշակող համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ստանալ որոշակի գործողության համար անհրաժեշտ և անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության մեջ ուղղակիորեն մատնանշված անձնական տվյալը:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս տաքսոմոտորային փոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար անձինք լիցենզավորման մարմին են ներկայացնում հայտարարություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չլինելու կամ դատապարտված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չտառապելո ւմասին, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց՝ համաձայնկարգի N 3 ձևի:
Սակայն <Անձնական տվյալների պաշտպանության մասին> ՀՀ օրենքի պահանջներից ելնելով Լիցենզավորող մարմինը իրավասու չԷր ճշտել ներկայացված հայտարարությունը:
3.Տվյալ բնագավառումիրականացվողքաղաքականություն
Տրանսպորտի բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է որակյալ տաքսամատորային ծառայությունների մատուցմանը և սպառողների անվտանգության ապահովմանը:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացված նախագծով կկարգավորվի Լիցենզավորման մարմնի կողմից լիցենզիա տրամադրելու համար հայտատուին վերաբերող անհրաժեշտ անձնական տվյալներ հայցելու և ստանալու գործընթացը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:
6.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի բացառել տաքսամատորային փոխադրումներում տրանսպորտային միջոցներ վարելու իրավասություն չունեցող անձանց ներգրավումը:
ՑԱՆԿ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամորոնցից օգտվելով մշակվել է ՀՀ կառավարության «Հայաստանի հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1471-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը
Սույն որոշման նախագիծը մշակվել է«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության «Հայաստանի հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1471-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունմանկապակցությամբպետականբյուջեումծախսերի և եկամուտներիավելացմանկամնվազեցմանմասին
Սույն որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
ՑԱՆԿ
ՀՀ կառավարության «Հայաստանի հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1471-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի հեղինակների
Սույն որոշման նախագիծը մշակվել էՀայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության «Հայաստանի հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1471-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերումփոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
Սույն որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելո ւանհրաժեշտություն չի առաջացնում:
-
Discussed
14.06.2017 - 05.07.2017
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 9892
Print