Add to favourites

The project has not been accepted

Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«»  ---------------- 2020թվականի  N ---- Լ

 

 

ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ» ԿԻՑ «ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                    

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

  1. Հաստատել՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը (այսուհետ Ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
  2. Միջոցառումների կատարման համար պատասխանատուներին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ իրականացված և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

 

 

 

  • Discussed

    17.08.2020 - 03.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Education and science, Nature protection, Urban planning, Territorial administration and development, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8302

Print

Suggestions

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2020

Առաջարկում եմ Սևան, Հրազդան կառավարման պլանների մշակման համար սահմանել ավելի իրատեսական ժամկետ, իսկ Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանի մշակման համար իրատեսական է մինչև 2025 թվականը:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2020

Մինչև 2025 թ.-ը լրանում է գործող ջրավազանային կառավարման պլանների գործնեության ժամկետները, սակայն նախագծում ներառված է միայն Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակումը: Առաջարկում եմ Հարավային, Ախուրյան և Արարատյան ջրավազանների կառավարման պլանների վերանայումը համապատասխան ժամկետով ներառել գործողությունների ծրագրում:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2020

՛՛Ջրային մարմին՛՛ տերմինն ոչ մի ՀՀ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով՝ որպես հասկացություն ամրագրված չէ, սակայն նախագծի հավելվածի տարբեր կետերում այն օգտագործված է, առաջարկում եմ այն խմբագրել

See more