ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
..... 2020 թվականի N...........-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ. համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության
….. թվականի N … որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)
|
|
Տարածքը (հազար հեկտար) |
որից ոռոգվող |
|
Հայաստանի Հանրապետության տարածքը |
2’974.26 |
208.89 |
|
այդ թվում` |
|
|
1 |
Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության |
|
|
1) |
գյուղատնտեսական նշանակության հողեր |
2’043.51 |
155.39 |
|
որից` |
|
|
ա. |
վարելահողեր |
444.00 |
117.45 |
բ. |
բազմամյա տնկարկներ |
37.34 |
36.44 |
գ. |
խոտհարքներ |
121.11 |
1.50 |
դ. |
արոտավայրեր |
1’050.54 |
|
ե. |
այլ հողատեսքեր |
390.52 |
|
2) |
բնակավայրերի հողեր |
151.94 |
53.10 |
|
որից` |
|
|
ա. |
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր |
94.61 |
52.96 |
3) |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր |
38.64 |
|
4) |
էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
13.56 |
|
5) |
հատուկ պահպանվող տարածքների հողեր |
335.64 |
|
6) |
հատուկ նշանակության հողեր |
30.51 |
|
7) |
անտառային հողեր |
334.02 |
0.4 |
8) |
ջրային հողեր |
25.82 |
|
9) |
պահուստային հողեր |
0.62 |
|
2. |
Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների |
|
|
1) |
քաղաքացիների |
538.86 |
180.42 |
2) |
իրավաբանական անձանց |
37.32 |
5.75 |
3) |
համայնքային |
1’024.19 |
20.94 |
4) |
պետական |
1’373.23 |
1.62 |
5) |
օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների |
0.66 |
0.16
|
-
Discussed
14.08.2020 - 29.08.2020
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 6229
Print