Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հուլիսի 7-ի նիստի N ԿԱ/131-2020 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու հանգամանքով:

 

  • Discussed

    07.08.2020 - 22.08.2020

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7922

Print

Suggestions

Թինկ Թանկ Արմենիա

07.08.2020

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հայաստանի Հանրապետության Հողային Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հիմնավորումները բացարձակապես «հիմնավոր» չեն: Սկզբունքորեն անընդունելի մոտեցում: 1. Անհասկանալի նպատակների հետապնդում: Սա նշանակում է, որ մեծ հաշվով այս հողամասերը դեռևս մնացել են իրենց նախկին նպատակային կամ գործառնական նշանակության հողերի կազմում, այսինքն գյուղատնտեսական նշանակության հողամասերի` (դրանք հիմնականում այդ կատեգորիաներում էին, քանի որ կադաստրային արժեքի տարբերությունը միայն այստեղ կար), այս կերպ նպատակային նշանակության փոփոխությունը արտադրականի դեռևս ավարտված չէ, այլ ընդամենը «համայնքը սպասում է, թե ե՞րբ նրա` թեկուզև, գործառնական նշանակությունը կփորձես ևս մեկ անգամ փոփոխել, որ պահանջի` ասենք, հինգ կամ յոթ տարի առաջ եղած արժեքի տարբերությունը, այն ել այն դեպքում, որ ուղիղ այդքան ժամանակ սեփականության օբյեկտը այլևս այլ «հատկանիշներով և արժեքով» հողամաս է: Բայց չէ՞, որ այս հողամասերը օրենքով թույլատրված հիմքերով և կարգով վաղուց փոփոխել են իրենց նպատակային նշանակությունը և ի՞նչպես կարող են դրանք հետ վերադարձվել նախկին նշանակությանը, որին կհետևի նման ոչ իրավաչափ լուծումը: Նույնն է թե` օրինակ այն բնակելի տունը, որի գործառնական նշանակությունը փոփոխվել է իմ նախաձեռնությամբ հասարակականից դեպի բնակելի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հասարակական գործառնական նշանակության հողամասի արժեքը ավելի բարձր է, քան բնակելիինը` համաձայն անշարժ գույքի հարկման նոր կադ.արժեքների փոփոխության, ուստի, եթե այսօր այն փորձեն փոխել նորից հասարակականի, ապա կպահանջվի հասարակական նշանակության գույքի արժեքի և բնակելիի միջև եղած տարբերությունը: Համոզված եմ, այս նախաձեռնությունը լուրջ հարված է հասցնելու գյուղմթերքների վերամշակող արտադրության զարգացմանը: 2. Նախագծում բացարձակապես «օրենսդրական մասնագիտական լեզուն» բացակայում է, ըստ այդմ ի՞նչ ասել է «այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասեր», որո՞նք են դրանք: Եվ, ի՞նչ կապ ունի` այսպես կոչված, «սեփականատիրոջ սեփական» նախաձեռնության առաջնահերթությունը, իբր որոշիչ գործոն: Գործնականում այլ նախաձեռնություն կա՞, թե՞ ոչ: 3. Իրավահարաբերություններում իրավահավասարության սկզբունքից ելնելով հարց է առաջանում, արգյո՞ք նոր իրավակարգավորումները վերաբերելի են Հայաստանի Հանրապետությանը կամ ՀՀ համայնքներին ևս, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ի՞նչ հիմնավորմամբ, քանզի ՀՀ համայնքները և Հայաստանի Հանրապետությունը սույն իրավահարաբերություններում հանդիսանում են իրավաբանական անձ կամ ունեն իրավաբանական անձի կարգավիճակ: 4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունները Հողային օրենսգրքի կարգավորման ոլորտից դուրս են` ըստ այդմ դրանք ի կատարումն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, պետք է առաջարկվեն այդ իրավահարաբերությունները կարգավորող օրենքներում փոփոխության կարգով, այսինքն իրավունքների պետական գրանցման մերժման կամ կասեցման հիմքերը սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, իսկ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքերը և վճարման կարգը` «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 912 որոշումով: Առաջարկությունը այն է, որ պետք է ուղղակի հղման մեջ նշվի կոնկրետ փոփոխության ենթարկվող ակտի լրիվ անվանումը, հոդվածը և/կամ/ համապատասխան մասը, որտեղ այն պետք է արվի: 5. Ինչ վերաբերում է նախագծի 2-3-րդ հոդվածներով առաջարկվող այն փոփոխություններին, որոնք առընչվում են «կադաստրային գին» և կադաստրային «արժեք» եզրույթների նույնականացմանը, ապա արձանագրենք, որ հայերենում բառից հետո փակագծում նշված բառը ուղղակի համարժեք է հիմնական բառին կամ կարող է փոխարինել այն: Արձանագրենք, որ «գին» և «արժեք» բառերը` իմաստաբանական առումով, այս դեպքում չեն կարող նույնականացվել, քանի որ, երբ ասում ենք կադաստրային «գին» ապա ենթադրվում է, որ այն որոշակի ժամանակահատվածի համար` մեկ տարվա կտրվածքով անփոփոխ է, մինչդեռ «արժեք» եզրույթը ամփոփոխ չէ` ավելին, ամեն պահ կարող է փոփոխվել: Մեր կարծիքով այստեղ կարող է օգտագործվել «արժեք» բառը: 6. Նախագծի 4-րդ հոդված` «Եզրափակիչ և անցումային դրույթներ» հոդվածը ամբողջությամբ հակասում է Հայաստահի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին` համաձայն որի, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Ընդ որում` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ,այսինքն կարող է ունենալ անցումային դրույթներ այս մասով, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են` 1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ. 2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր: Իսկ եթե ավելի առարկայական, ապա արձանագրեմ, որ հոդվածի կարգավորումն իրոք անհասկանալի է և հակասական: Հարգանքով` «Թինկ Թանկ Արմենիա» ՎԿ ՀԿ Նախագահ` Հակոբ Մարտիրոսյան

Արտակ Պողոսյան

07.08.2020

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասին անհրաժեշտ է հանել «կադաստրային արժեքների տարբերության վճարման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա» բառերը և գաղափարը հստակեցնել, որ սույն փոփոխությունները վերաբերվում են և սույն փոփոխությունները տարածվում է այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող գործողությունները վրա: Ներկայացված նախագծով և տալով հետադարձ ուժ վատթարացնում է քաղաքացիների պայմանները, ինչը հստակ սահմանափակվում և արգելվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Արտակ Պողոսյան

07.08.2020

Ուսումնասիրվ ներկայացված նախագիծը հայտնում եմ հետևյալը. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր կամ ցածր լինելը գումարային արժեքը, որ ժամանակահատվածից հետո է հաշվարկվում: Խնդիրը կայանում է նրանում, որ օրինակ, քաղաքացին դիմել է հողատարածքի նպատակային նշանակության փոփոխություն կատարելու համար 2020 թվականի սեպտեմբերին, ինչը ենթադրում է վճարվելիք գումարը պետք է հաշվարկվի այն ժամանակաշրջանից, երբ այդ փոփոխությունը հաստատվելու է: Եթե քաղաքացին տվյալ տարվա համար արդեն իսկ վճարել է, ապա հաստատվելուց հետո տարվա մնացորդ ամիսների համար պետք է վճարի տարբերությունը: Դա վերաբերվում է բարձր տուրքի համար: Եթե քաղաքացու դիմումի հիման վրա, արդյունքում սակագինը ավելի ցածր է, ապա դա պետք է դիտարկել կանխավճար և հաշվանցվի հետագա վճարումների ժամանակ: Սույն պահանջը բախում է նրանից, որ խախտվել է քաղաքացիների և պետության իրավահավասարությունը՝ քաղաքացին պարտավոր է հողատարածքի նպատակային նշանակության դեպքում վճարել ավելի բարձր գումարները, իսկ պետությունը քաղաքացու կողմից ավելի բարձր գումար վճարելու դեպքում չի նախատեսել որևէ պարտավորություն պետության կողմից բարձր վճարած գումարի հետ վերադարձնելու մեխանիզմները: Մասնավորապես, սույն դրույթի նախատեսումը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին՝ Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

See more