Անահիտ Կոստանյան
14.06.2017
Ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և առնվազն տասը տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:
7 - Agree
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-200-Ն օրենքի ընդունմամբ:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 17.1 հոդվածը սահմանում է Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում և նկարագրերում:
Որոշման նախագծում տրված է «ուսուցչի օգնականի» պաշտոնի նկարագիրը: Պաշտոնի նկարագիրը մշակվել է եվրոպական, մասնավորապես սկանդինավյան երկրների, Կանադայի և ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսուցչի օգնականը ներդրվել է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 27-ի N 46-Ն որոշման համաձայն:
ՀՀ կատավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 532 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության» կարգի պահանջներին համապատասխենեցնելու համար որոշման նախագծում հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ) պաշտոնի նկարագրից հավնել է «միջին մասնագիտական կրթություն» որակավորման պահանջը:
Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմանմբ նշված իրավական ակտով սահմանված դրրույթները կհամապատասխանեցվեն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և կներդրվի «ուսուցչի օգնականի» :
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Discussed
14.06.2017 - 05.07.2017
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 20155
Print14.06.2017
Ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և առնվազն տասը տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ: