Add to favourites

«Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 01.06.2020թ. ՀՕ-280-Ն օրենքով օրենսգիրքը լրացվել է 380.1-ին հոդվածով, որով կարգավորվում են էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության հետ կապված հարաբերությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

ՀԴՄ-ների գործընթացի ազատականացումից հետո ՀԴՄ-ների ներդրման գործընթացով, ինչպես նաև ՀԴՄ-ների ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվում են տնտեսվարող սուբյեկտները, որոնց մոտ ՀԴՄ-ի ծրագրային ապահովման մշակման ընթացքում առաջանում են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ՀԴՄ-ի գործառութային (ֆունկցիոնալ) մասին: Տնտեսվարողների կողմից մշակվող ծրագրային ապահովումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշմամբ սահմանված պահանջներին, սակայն գործող կարգը գործառութային առումով մանրամասն նկարագրված չէ:

Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջների սահմանումը, հստակեցնել ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջներ և գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթներ:

  • Discussed

    06.08.2020 - 21.08.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10061

Print