Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
-
4 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Grigor Minasyan 05.08.2020 19:03:46 | դատախազության մասին օրենքում 1 անգամ բառակապակցության ավելացման իմաստն այնքան էլ հասկանալի չէ, ինչ է նշանակում դատախազը 1 անգամ ցանկացած ժամանակ մունք գործել ՔԿ հիմնարկ, կամ մյուս լիազորությունները կատարել 1 անգամ։ 1 անգամ ընդհանրապես, 1 անգամ տարվա մեջ, ամսվա մեջ, թե կոնկրետ դատապարտյալի մասով, այս հարցերը անպատասխան են մնում, և կարող է այս փոփոխությունը թյուրըմբռնման տեղիք տալ, միգուցե 1 անգամ բառակապակցության կարիքն այդքան էլ չկա՞ | ||
2 | ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ 13.08.2020 16:17:21 | <<ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ նկատառումները. Նախագծի 3-րդ հոդվածում նախատեսվում է օրենսգրքի 101-րդ հոդվածը շարադրել այլ խմբագրությամբ, ըստ որի հիշյալ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է, որ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելիս Տեղաբաշխման հանձնաժողովը կաշկանդված չէ քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված միջնորդագրով և դատապարտյալի վարքագիծը կարող է գնահատել հաշվի առնելով. 2) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը. 3) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը. - Խրախուսանքի առկայության վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ դիրքորոշումը. Ընդհանրապես խրախուսանքի առկայությունը կարող է համարվել օբյեկտիվ տվյալ, սակայն եթե հարցը դիտարկենք ներկա դրությամբ գոյություն ունեցող իրավիճակով, ապա ուսումնասիրելով վիճակագրությունը, պարզ կդառնա, որ տույժի միջոցները մի քանի տասնյակ անգամ ավելի շատ են կիրառվում, քան խրախուսանքները, 2019թ. խրախուսանքի են արժանացել մի քանի տասնյակ ազատությունից զրկված անձ, իսկ տույժերը գերազանցել են 2000-ը: Ուստի գտնում ենք, որ այս ժամանակահատվածում խրախուսանքի բացակայությունը չպետք է հանդիսանա բացասական գործոն: -Տույժի առկայության վերաբերյալ ունենք հետևյալ նկատառումը. Մեր գնահատմամբ պետք է հստակեցնել տույժի առկայությունը ամբողջ ազատազրկման ընթացքում, դատապարտվելուց հետո, և գործող տույժերը: Հատկապես երկարատև ազատազրկման դեպքում, ենթադրենք 10 տարի առաջ ստացված տույժը, մեր կարծիքով, չպետք է հաշվի առնվի տվյալ գործընթացում: | ||
3 | ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ 13.08.2020 16:21:15 | Առաջարկում ենք 101-րդ հոդվածը ավելացնել նոր կետով, որը կսահմանի հստակ ժամկետ հանձնաժողովի կողմից հարցի քննության համար, գործնականում այն կարող է տևել մի քանի ամիս, որը մեր գնահատմամբ արդարացված չէ: | ||
4 | ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ 13.08.2020 16:21:27 | Նախագծի 4-րդ հոդվածով օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսվում է «դիմումը:» բառից հետո լրացնել «Բաց ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հիմք է նաև տեղափոխումից հետո աշխատանքային հարաբերություններ չձևավորելը կամ աշխատող դատապարտյալի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում դատապարտյալի կողմից աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը» բառերով. Մեր գնահատմամբ նման չափանիշ սահմանելու համար միայն աշխատանքային հարաբերություն չձևավորելը դեռևս բավարար պայման չի կարող դիտվել: Պետք է հաշվի առնել նաև այն, թե արդյո ք անձը աշխատունակ է, թե ոչ, աշխատանքից խուսափո ւմ է, թե գտնելու հնարավորություն չունի: Եթե չի կարող գտնել, ապա այստեղ պետք է լինի նաև պետության աջակցությունը: Այլ կերպ ասած բացասական հետևանքը պետք է վրա հասնի միայն աշխատանքից չարամիտ խուսափելու դեպքում: | ||
5 | ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ 13.08.2020 16:21:53 | Օրենսգրքի 102-րդ հոդվածն առաջարկում ենք ավելացնել նոր կետով, որը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաբաշխման հանձնաժողովի կողմից մերժվել է ուղղիչ հիմնարկը փոխելու միջնորդագիրը, ապա կրկին ներկայացնելու ժամկետ նույնպես պետք է լինի, օրինակ մերժվելուց 3 ամիս անց, այն դեպքում, երբ սահմանված լինի գործի քննության կոնկրետ ժամկետ, որինակ միջնորդագիրը ստանալու հետո մինչև 1 ամիսը: Միևնույն ժամանակ պետք է նախատեսել նաև ընթացակարգ այն դեպքի համար, երբ հիմնարկը մերժում է ներկայացնել միջնորդագիր: Ներկա դրությամբ, եթե հանձնաժողովը մերժել է ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու միջնորդագիրը և այն բողոքարկվել է դատարան, ապա հարցի կրկին քննարկում տեղի չի ունենում մինչև դատական գործի ավարտը, որը կարող է տևել տարիներ: Մեր գնահատմամբ մերժման բողոքարկումը չպետք է խոչընդոտ հանդիսանա հարցի կրկին քննարկման համար ինչպես պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում է: | ||
6 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.08.2020 22:14:30 | Նախագծով նախատեսվել է Քրեակատարողական օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս. «4. Բաց, կիսաբաց, կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության գոտիներ կամ խցեր՝ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով»: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալնները հիմնականում զրկված են աշխատելու հնարավորությունից, մինչդեռ աշխատանքը համարվում է վերասոցիալակացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը: Որպես խնդրի լուծում շեշտվում է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց վերաինտեգրման, արտախցային զբաղվածության խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն,անդրադառնալով ազատությունից զրկված անձանց զբաղվածության խնդրին, նշել է, (տես՝ https://rm.coe.int/1680696a9c )որ անհրաժեշտ է գործողություններ իրականացնել ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գործնականում ապահովելու համար: Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված կարգավորումը ձևակերպման առումով չի արդարացնում հետապնդվող նպատակը, ինչպես նաև զբաղվածության՝ գործնականում ապահովման միջազգային պարտավորությունները, ինչպես նաև չի բավարարում Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության, ինչպես նաև մատչելիության և կանխատեսելիության որակներին, այն հիմնավորմամբ, որ «կարող են կազմակերպվել» ձևակերպումը բավարար չափով հստակ չի և գնահատողական հասկացություն է, իսկ գնահատման չափանիշները նախատեսված չեն Նախագծով, բացի այդ Նախագծի 1-ին հոդվածի կարգավորումը ոչ թե զբաղվածության ապահովման գործնական և իմպետարիվ հնարավորություն է նախատեսում, այլ հայեցողական լիազորություն, որը կասկածի տակ է դնում դատապարտյալների զբաղվածության ապահովման արդարացի նախաձեռնությունը։ Հատկանշական է, որ նման գնահատողական և հայեցողական ձևակերպում առկա չէ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) հաստատելու մասին Կառավարության թիվ 1543-Ն որոշման 107-րդ կետում, համաձայն որի՝ «Կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում կազմակերպվում են աշխատանքային զբաղվածության խցեր` կալանավորված անձին խցային պայմաններում աշխատանքներում ներգրավելու նպատակով»։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաձևակերպել Նախագծի 1–ին հոդվածում ամրագրված կարգավորումը՝ հստակ սահմանելով աշխատանքային զբաղվածության գոտիներ կամ խցեր կազմակերպելու պարտականություն։ | ||
7 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.08.2020 22:14:30 | Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելիս Տեղաբաշխման հանձնաժողովը կաշկանդված չէ քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված միջնորդագրով և դատապարտյալի վարքագիծը կարող է գնահատել՝ հաշվի առնելով. 1) պատժի կրման ընթացքում նոր հանցանքի կամ զանցանքի կատարման հանգամանքը. 2) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը. 3) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը. 4) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական, մշակութային, լուսավորչական կամ կրոնական միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն. 5) պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով. 6) կատարած հանցանքի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքը. 7) դատապարտյալի վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ. 8) որոշակի հակումները կամ հնարավոր կախվածությունները. 9) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին. 10) դատապարտյալի վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ»։ Ըստ Նախագծի հիմնավորումների՝ նշված փոփոխության նպատակը այն դեպքերի կանոնակարգումն է, երբ միջանցիկ ժամանակահատվածում (միջնորդագրի ներկայացումից մինչև Հանձնաժողովի որոշման կայացումը) դատապարտյալը դրսևորում է դրական կամ բացասական վարքագիծ, որը քննարկման առարկա կդառնա Հանձնաժողովին միջնորդագրով արդեն իսկ ներկայացված վարքագծի համատեքստում։ Հատկանշական է, որ «միջանցիկ» ժամանակահատվածի համար Նախագծով սահմանվել են Հանձնաժողովի գնահատման առարկա ավելի ընդարձակ հանգամանքներ, քան նախատեսված են ի սկզբանե հիմնարկի կողմից միջնորդագիրը Հանձանաժողովի քննությանը ներկայացնելու համար։ Այսպես, Քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը և սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջները»: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 34 հրամանի (այսուհետ՝ Հրաման) (տես՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144262) 3-րդ կետի համաձայն՝ «Ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով դատապարտյալի վերաբերյալ 10-օրյա ժամկետում կազմվում է սույն կարգով նախատեսված միջնորդագիր (Ձև 1) և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին»: Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը. ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի N 279-Ն հրամանով հաստատված Ձև 17-ով նախատեսված բնութագիրը. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի տեղեկանքը (կցվում է ըստ անհրաժեշտության կամ Հանձնաժողովի պահանջի). Համապատասխան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի տեղեկանքը. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի տեղեկանքը (առկայության դեպքում). Դատապարտյալի վերաբերյալ ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Վերոնշյալ նորմերի բովանդակությունից պարզ է դառնում, որ այնպիսի բացասական հանգամանքներ, ինչպիսիք են դատապարտյալի վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ կամ որոշակի հակումները կամ հնարավոր կախվածությունները նախատեսված չեն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածով որպես ուղղիչ հիմնարկի փոփոխության հիմք հանդիսացող վարքագիծը բնութագրող հանգամանքներ, սակայն ստացվում է, որ միջնորդագրի ներկայացումից հետո նշված հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ ուղղիչ հիմնարկի տեսակը փոփոխելու հարցում, ինչը խնդրահարույց է։ Այլ հարց է, որ վարգագիծը գնահատող հանգամանքները առհասարակ որոշակիորեն հստակեցնելու անհրաժեշտություն կա, որը, սակայն վերաբերելի կլինի ոչ միայն «միջանցիկ» ժամանակահատվածում Հանձանաժողովի կողմից կատարվող ուսումնասիրությանը, այլ առհասարակ ուղղիչ հիմնարկի տեսակը փոփոխելու հիմք հանդիսացող հանգամանքների պարզմանը։ Խնդրահարույց է նաև Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, որը որպես վարքագիծը գնահատող հանգամանք է սահմանել՝ պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով. Նշված դրույթի կապակցությամբ հայտնում ենք, որ աշխատելու հնարավորությունը միայն պայմանավորված չէ առողջական վիճակով և հնարավոր են դատապարտյալի կամքից անկախ հանգամանքներ, որոնք ուղղակիորեն անհնարին դարձնեն աշխատանքի կատարումը։ Կարծում ենք, որ նման հիմքը որպես դատապարտյալի վարքագիծը բացասական գնահատող և առավել ցածր ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հանարվորությունից զրկող դրույթ պետք է ձևակերպի այնպես, որ չաշխատելու հանգամանքը ինքնավար կերպով չդարձնի դատապարտյալի վարքը բացասական գնահատող նորմ։ Տեղաբաշխման հանձնաժողովի կազմն էական դերակատարություն ունի կայացվող որոշումների անկողմնակալության, թափանցիկության և արդարարության ապահովման գործում։ Հրամանի համաձայն՝ «1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմը` 1) Հանձնաժողովի նախագահ` Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, 2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ, 3) Հանձնաժողովի անդամներ` ա. Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ, բ. Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, գ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ, ե. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, զ. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ, է. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ (համաձայնությամբ), ը. Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր (համաձայնությամբ)»: Վերոգրյալից պարզ է դառնում, որ Տեղաբաշխման հանձնաժողովի կազմում բացառապես Քրեակատարողական ծառայության, Արդարադատության նախարարության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են։ Նման հանգամանքներում առնվազն կասկածի տակ է դրվում Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, անկախությունը և անաչառությունը։ Ինչպես նաև հիշեցնենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովի խցերի տեղաբաշխման և փոփոխման լիազորության իրականացումը մեծամասամբ կապված է դատապարտյալի վարքի գնահատման հետ, որը պահանջում է մասնագիտական մոտեցում և պատշաճ ուսումնասիրություն, ուստի տեղաբաշխման հանձնաժողովի կազմում սոցիալական աշխատակիցների և հոգեբանների ներգրավվումը հրամայական է, որի հաշվառմամբ պետք է իրականացվի հանձնաժողովի գործունեությունը։ Վերոնշյալ դիրքորոշումների կապակցությամբ առաջարկում ենք, Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նորմը ձևակերպել հետևյալ կերպ․ 1․ «Ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելիս Տեղաբաշխման հանձնաժողովը կաշկանդված չէ քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված միջնորդագրով և դատապարտյալի վարքագիծը կարող է գնահատել՝ հաշվի առնելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածում ամրագրված հանգամանքները։ 2․ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հստակեցնելով այն հանգամանքները, որոնք կարող են գնահատել դատապարտյալի վարքագիծը։ 3․ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով դրույթը խմբագրել, ձևակերպելով հետևյալ կերպ՝ «պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ չաշխատելը, եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական վիճակով կամ դատապարտյալի կամքից անկախ այլ հանգամանքներով»։ 4․ Հրամանում Տեղաբաշխման հանձնաժողովի կազմը կարգավորող դրույթներում կատարել փոփոխություն՝ նախատեսելով սոցիալական աշխատողների և հոգեբանների պարտադիր ներգրավվման հնարավորություն։ | ||
8 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.08.2020 22:14:30 | Հրամանում սահմանված Կարգի 2-րդ կետի համաձայն՝ «Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս հրավիրում է նիստ դատապարտյալների` օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշելու, ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ կամ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով»: Հրամանի 9.3-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ոչ ավել, քան մեկ անգամ՝ առավելագույնը 40 օրով։ Նախ նշենք, որ միջնորդագրի քննության ժամկետը գնահատում ենք «աղավաղված» և անորոշ, քանի որ այն հնարավորություն չի տալիս ժամկետի հոսքը և հաշվարկը կապել միջնորդագրի ներկայացման հետ։ Ստացվում է մի իրավիճակ, որ Հանձանաժողովը «հավաքում» է բոլոր միջնորդագրերը և հիմք ընդունելով յուրաքանչյուր ամիս նիստ գումարելու իր պարտավորությունը՝ միջնորդագրերի քննությունը կազմակերպում այդ նիստում։ Ընդ որում նման կարգավորման պայմաններում չեն բացառվում դեպքերը, երբ իրար հաջորդող երկու նիստ գումարվեն երկու օրվա տարբերությամբ՝ օրինակ տվյալ ամսվա վերջին օրը և հաջորդող ամսվա առաջին օրը՝ ֆորմալ առումով ապահովելով Հրամանով սահմանված յուրաքանչյուր ամիս նիստ գումարելու կարգը։ Նշվածին որպես հավելում՝ Հանձնաժողովի՝ նիստը 40 օրով հետաձգելու իրավասությունը։ Ընդ որում, անհայտ է, թե այդ 40 օրը կմեկնաբանվի որպես 40 աշխատանքային օր, թե օրացուցային։ Վերոնշյալ ոչ հստակ կարգավորման պատճառով ստացվում է, միջնորդագրի քննությունը կարող է տևել ավելի քան 2 ամիս։ Նման դեպքերը բացառելու նպատակով առաջարկում ենք հստակ ամրագրել միջնորդագրի քննության ժամկետ, որի հաշվարկի սկիզբը կապված կլինի միջնոդրագրի ներկայացման, այլ ոչ թե Հնաձնաժողովի՝ նիստ գումարելու իրավասության հետ, ինչպես նաև Հրամանում 9․3 կետում ամրագրված 40 օրը վերաձևակերպել որպես 40 օրացուցային | ||
9 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.08.2020 22:14:30 | «Քրեակատարողական օրենսգրքի» 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատապարտյալը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունի աշխատանքի վարձատրության իրավունք»։ Կանոնակարգի 105-րդ կետի համաձայն՝ «Կալանավորված անձինք և դատապարտյալները ՀՀ «օրենսդրությանը համապատասխան, ունեն աշխատանքի վարձատրության իրավունք»։ Անդամ պետություններին հասցեագրված Նախարարների կոմիտեի Եվրոպական բանտային կանոնների մասին թիվ R(2006) առաջարկության (տես՝ https://www.osce.org/files/f/documents/9/2/74924.pdf) 26․10 կետի համաձայն՝ «26.10 Բոլոր դեպքերում ազատազրկվածների աշխատանքի դիմաց նախատեսվում է արդարացի վարձատրություն»։ «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 76.-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «1) Իրենց աշխատանքի դիմաց, որոշակի համակարգի շրջանակներում բանտարկյալները պետք է արդարացի վարձատրություն ստանան»: Կալանավորված անձնաց և դատապարտյալների աշխատանքին առնչվող բոլոր միջազգային իրավական ակտերը ամրագրում են «արդարացի վարձատրության» գաղափարը, մինչդեռ ՀՀ գործող օրենսդրությունը սահմանափակվում է կալանավորված անձանց և դատապարտյալների՝ վարձատրություն ստանալու իրավունքի ամրագրմամբ՝ սահմանափակվելով նվազագույն ամսեկան աշխատավարձից ցածր աշխատավարձ ստանալու օրենսդրական արգելքով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Քրեակատարողական օրենսգրքի» 87-րդ հոդվածի 1-ին մասում, Կանոնակարգի 105-րդ կետում ամրագրված «վարձատրություն» բառերից առաջ ավելացնել «արդարացի» բառը։ Հարկ է նշել նաև, որ ազատությունից զրկված անձանց աշխատանքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելիս՝ անհրաժեշտ է ամբողջությամբ իմպլեմենտացնել Քրեակատարողական օրենսգրքում և Կանոնակարգում «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 71-76-րդ կետերը, որոնք լավագույնս են արտահայտում ազատությունից զրկված անձանց աշխատանքի կազմակերպման հարցերը՝ հիմքում ընդունելով արժանապատիվ աշխատանքի մոդելը։ Մասնավորապես․՝ 71. 1) Բանտարկյալների աշխատանքը չպետք է տառապանք պատճառի նրանց: 2) Բոլոր դատապարտված բանտարկյալները պարտավոր են աշխատել բժշկի կողմից հաստատված մարմնական և հոգեկան ընդունակություններին համապատասխան: 3) Բանտարկյալներին պետք է այնքան օգտակար աշխատանք հանձնարարել, որ կանոնավոր բանվորական օր լրանա: 4) Բանտարկյալների համար ապահովվող աշխատանքը հնարավորության սահմաններում պետք է լինի այնպիսին, որ բարձրացնի նրանց որակավորումը կամ որակավորում տա նրանց, ինչը թույլ կտա ազատվելուց հետո զբաղվել ազնիվ աշխատանքով: 5) Այն բանտարկյալներին, ովքեր ունակ են դրանից օգուտ քաղել, պետք է սովորեցնել օգտակար արհեստներ` հատկապես փոքրահասակներին: 6) Բանտարկյալները պետք է հնարավորություն ունենան աշխատել իրենց հայեցողությամբ, եթե դա համատեղելի է արհեստների կանոնավոր ընտրության, վարչության պահանջների և հիմնարկի կարգ ու կանոնի հետ: Կանոնները նաև հնարավորինս ապահովում են հավասար այլ պայմաններում ազատության մեջ գտնվող (քաղաքացիական աշխատանք) և ազատությունից զրկված անձանց նույնանման աշխատանքի համար հավասար պայմաններ ունենալու իրավունքը։ Մասնավորապես, համաձայն՝ Կանոնների 72. 1 կետի՝ «Հիմնարկներում աշխատանքի կազմակերպումն ու մեթոդները պետք է առավելագույնս մերձենան այն ամենին, ինչն ընդունված է դրանց պատերից դուրս, որպեսզի բանտարկյալները սովորեն ազատության մեջ աշխատանքի պայմաններին»: Ինչպես նաև՝ «74. 1) Ազատ բանվորների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման կանոնները պետք է կիրառվեն նաև բանտային հիմնարկներում»: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ Քրեակատարողական օրենսգրքում և Կանոնակարգում ամրագրել «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 71-76-րդ կետերը։ | ||
10 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.08.2020 22:14:30 | Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ դրույթով․ «Բաց ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հիմք է նաև տեղափոխումից հետո աշխատանքային հարաբերություններ չձևավորելը կամ աշխատող դատապարտյալի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում դատապարտյալի կողմից աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը։» Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված կարգավորումը հաշվի չի առնում դատապարտյալի մեղքը և/կամ կամքը աշխատանքային հարաբերույթուններ չձևավորելու հարցում, չի սահմանում որևէ բացառություն, որոնք օբյեկտիվորեն կարող են պայմանավորել աշխատանքային հարաբերություններ չձևավորելը անկախ դատապարտյալի կամքից, ինչպես նաև հիմք ընդունելով սույն դիրքորոշման 2-րդ կետում արտահայտված դիրքորոշումը առաջարկում ենք դրույթը սահմանել հետևյալ կերպ․ «Բաց ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հիմք է նաև տեղափոխումից հետո աշխատանքային հարաբերություններ չձևավորելը կամ աշխատող դատապարտյալի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում դատապարտյալի կողմից աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային հարաբերույթուններ չձևավորելը պայմանավորված է դատապարտյալի առողջական վիճակով կամ դատապարտյալի կամքից անկախ այլ հանգամանքներով։» | ||
11 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.08.2020 22:14:30 | ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածը Նախագծով նախատեսվել է լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝ «Եթե դատապարտյալը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում իր գրավոր դիմումի համաձայն տեղափոխվել է մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ, ապա տեղափոխումից հետո նա չի կարող վերականգնել ուղղիչ հիմնարկի նախկին տեսակը: Մեկուսացվածության առավել մեղմ աստիճանի ուղղիչ հիմնարկ դատապարտյալի տեղափոխումն իրականացվում է ընդհանուր կարգով»: Ինքնին նշված կարգավորման մեջ առկա են իրար հակասող 2 նախադասություններ՝ առաջինը այն, որ գրավոր դիմումի համաձայն մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու դեպքում դատապարտյալը չի կարող վերականգնել ուղղիչ հիմնարկի նախկին տեսակը և սրան հաջորդող կարգավորումը, որ մեկուսացվածության առավել մեղմ աստիճանի ուղղիչ հիմնարկ դատապարտյալի տեղափոխումն իրականացվում է ընդհանուր կարգով։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները»: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը օգտագործում է մեկուսացվածության «բարձր» կամ «ցածր» աստիճան եզրույթները, ուստի առաջարկում են «մեղմ» բառը փոխարինել «ցածր բառով։ Ելենլով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տեղափոխումից հետո նա չի կարող վերականգնել ուղղիչ հիմնարկի նախկին տեսակը» նախադասությունը և դրույթը ամրագրել հետևյալ կերպ․ ««Եթե դատապարտյալը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում իր գրավոր դիմումի համաձայն տեղափոխվել է մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ, ապա մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ դատապարտյալի տեղափոխումն իրականացվում է ընդհանուր կարգով»: | ||
12 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.08.2020 22:14:30 | «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել է փոփոխություն կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում, որը կարգավորվում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների օրինականության նկատմամբ հսկողության հետ կապված հարցերը։ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ իր լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի ստուգելու քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած մարմին կամ ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում ակտն ընդունած մարմնի համապատասխան վերադաս մարմին կամ պաշտոնատար անձին, իսկ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ նաև իրավասու պետական մարմնի ղեկավարին: Որպես փոփոխության հիմնավորում նշվում է այն մասնավոր դեպքը, երբ դատապարտյալը օրենքով սահմանված պատժի մասը կրելուց և մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու նպատակով Հանձնաժողովի դրական վիզան ստանալուց հետո համապատասխան դատախազի կողմից ակտի բազմանգամյա կասեցման պարագայում ամբողջ ժամանակահատվածում շարունակում է պատիժը կրել նույն տեսակի ուղղիչ հիմնարկում, արդյունքում ակտի բազմանգամյա կասեցման ընթացքում անձը կարող է պարզապես ազատվել պատժից՝ այն լրիվ կրելով՝ այդպիսով իմաստազրկելով թե՛ ռեժիմային փոփոխությունների էությունը, թե՛ դատապարտյալի հետ ավելի մեղմ ռեժիմում տարվող աշխատանքի նպատակը։ Այս իրավիճակը իսկապես արդարացված չէ։ Հարկ է մատնանշել, որ դատախազական հսկողության շրջանակներում անձի վիճակի վատթարացման հարցերով որոշման կայացումը ուղղակիորեն պետք է ենթարկվի դատական վերահսկողության։ Քանի որ Նախագծով նախատեսված կարգավորումը մասնակի է լուծում ծագած հարցերը՝ դատախազին ամեն դեպքում թողնելով մեկանգամյա «միջամտության» հնարավորություն։ Դատախազի՝ ի վնաս դատապարտյալի որոշումը անպայմանորեն պետք է հիմքում ունենա դատարարանի թույտվությունը, ընդ որում դատական վերահսկողությունը պետք է առկա լինի ոչ թե նման հսկողության՝ դատապարտյալի կողմից հայցման դեպքում, այլ անկախ նման հայցումից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կատարել փոփոխություն և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել՝ «Պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին վերաբերող Դատախազի կողմից կայացվող բոլոր որոշումները պետք է կայացվեն դատարանի որոշման հիման վրա»։ Անդրադառնալով Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների նկատմամբ դատական վերահսկողությանը՝ հայտնում ենք, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ յուրաքանչյուր դատապարտյալ, ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Այս իրավունքները վերաբերելի են նաև դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում իր իրավունքների և շահերի դատական պաշտպանությանը: Ավելին, ընդունելով այն հանգամանքը, որ դատապարտյալները գտնվում են ոչ նպաստավոր վիճակում, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, դրանց երաշխավորման անհրաժեշտ միջոցների նախատեսումը պետք է լինեն օրենսդրի հատուկ ուշադրության կենտրոնում: Սահմանադրական դատարանն արձանագրել է (տես՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 22․01․2019 թվականի թիվ ՍԴՈ-1439 որոշումը, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=127904), որ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը: Այդ պատճառով սահմանադրական օրենքը քրեական մասնագիտացման դատավորին ընդդատյա՝ պատժի կատարման հետ կապված գործերը որոշակիացնելու համար ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը: Հաշվի առնելով նշված հանգամանքը և կարևորելով դատական վերահսկողության անհրաժեշտությունը նշված ոլորտում՝ առաջարկում ենք՝ Ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու արդյունքում ընդունած որոշման դատական կարգով բողոքարկման հնարավորության ամրագրումը։ | ||
13 | Նոր սերունդ մարդասիրական ՀԿ 20.08.2020 15:59:30 | Նախագծով առաջարկվում Է Օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը «դիմումը:» բառից հետո լրացնել «Բաց ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հիմք է նաև տեղափոխումից հետո աշխատանքային հարաբերություններ չձևավորելը կամ աշխատող դատապարտյալի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում դատապարտյալի կողմից աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը։» բառերով։ Կարծում ենք, որ նման դրույթը դատապարտյալի համար անհամաչափ բեռ է' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության' որպես սոցիալական պետության ստանձնած' գործազրկության հաղթահարմանն ուղղված պոզիտիվ պարտավորությունների շրջանակը։ Առաջարկում ենք «...աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը։» բառերը վերաձևակերպել «....աշխատանքային նոր հարաբերություններ ձևավորելուց խուսափելը։» բառերով։ | ||
14 | Նոր սերունդ մարդասիրական ՀԿ 20.08.2020 16:00:32 | Միաժամանակ առաջարկում ենք Նախագիծը լրացնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102- րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը:» բառերը «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը։» բառերով վերաձևակերպելու առաջարկով, որով կբացառվի դատապարտյալի՝ դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու կամարտահայտության մեխանիզմը։ Այս իմաստով, աննպատակահարմար է դառնում նաև Օրենսգրքի 102-րդ հոդվածը «Եթե դատապարտյալը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում իր գրավոր դիմումի համաձայն տեղափոխվել է մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ, ապա տեղափոխումից հետո նա չի կարող վերականգնել ուղղիչ հիմնարկի նախկին տեսակը» բառերով լրացնելու մասին նախագծային առաջարկը։ |