Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

                               

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման կարգի  (այսուհետև` Կարգ)  5-րդ կետի «թ» ենթակետի՝ ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրներից է Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալները, որոնցից են քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին:

Հարկ է փաստել, որ ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից եւ այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 2.2-րդ մասն ամրագրում է առ այն, որ «Մինչեւ երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից եւ այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:»

Վերոգրյալով  պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման մեջ, այն համապատասխանեցնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին:

Առաջարկվում է փոփոխել նաև պետական կառավարման համակարգի մարմինների անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին, մասնավորապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սահմանելով որպես ՀՀ կառավարությանն առընթեր մարմին՝ հիմք ընդունելով ՀՀ «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանել որպես ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ՝ հիմք ընդունելով ՀՀ «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը:

 

  1. Առկա իրավիճակը.

 

Համաձայն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի (c) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

Ներկայիս կարգավորումերով, սակայն, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում չի արտացոլվում անձի նկատմամբ գրավ, անձնական կամ կազմակերպության երաշխավորություն խափանման միջոցների կիրառված լինելու հանգամանքը, և դրանք ՍԷԿՏ համակարգի շահագործման հիմք չէ, հետևաբար՝ վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն չի ընձեռնվում վերահսկել անձի տեղաշարժը այնպես, ինչպես անձի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու դեպքում:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

 

Քննարկվող կարգավորումը հնարավորություն է տալիս, ի թիվս այլ մարմինների, նախաքննություն իրականացնող մարմիններին դիմել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ կասկածյալի կամ մեղադրյալի տեղաշարժի նկատմամբ հսկողություն սահմանելու և վերջինիս կողմից սահմանի հատումը կանխելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունից նախատեսել նաև գրավի, անձնական կամ կազմակերպության երաշխավորության խափանման միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը՝ որպես ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալ:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:

  • Discussed

    31.07.2020 - 15.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6291

Print