Oրենքի նախագիծը սահմանում է համալիր և էկոհամակարգային մոտեցմամբ կառավարման շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունն ու օգտագործումը, դրանց բարելավումն ու վերականգնումը խթանելու հիմունքները, ինչպես նաև էկոհամակարգի կառավարման, բնապահպանական համալիր պլանավորման, միասնական մոնիթորինգի ու տեղեկատվական հոսքերի կառավարման, էկո-պիտակավորման ու էկոլոգիական աուդիտի իրականացման, վնասի հատուցման իրավական հիմքերը և կարգավորում է բնապահպանության ոլորտում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից իրականացվող Էկոլոգիական քաղաքականության հետ կապված հասարակական հարաբերությունները:

  • Discussed

    13.06.2017 - 04.07.2017

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11540

Print

Suggestions

Քարլ Ուլբրիխտ

03.07.2017

Թեպետ այս նախագիծը սկզբունքորեն ողջունելի է, սակայն ցանկալի չէ, որ այն ընդունվի առանց լրամշակման: Հավանաբար, և տերմինաբանական, և այլ հակասություններ կան մի շարք գործող օրենքների հետ այս ոլորտում: Իսկ նախագծի 78-րդ հոդվածը, որը փորձում է կարգավորել հակասությունների խնդիրը, իրավական ուժ չի ունենա, քանի որ նա հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի դրույթներին: Ճիշտ կլինի ընդունել այս նախագիծը միայն փաթեթային տարբերակով - այսինքն նույն ժամանակ ունենալ մշակված փսփոխություններ այլ օրենքների մեջ, որպեսզի հակասություններ չլինեն: Ցանկանալի է նաև ունենալ 77-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված օրենսդրական ակտերի նախագծերը:

See more