Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
2 - Disagree
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Անհրաժեշտությունը` պայմանավորված է ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, կառավարության տվյալ որոշմամբ սահմանված ամսական լրավճարները, ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը համահունչ նոր ձևավորվող ստորաբաժանումների ծառայողներին նույն չափերով հատկացնելու (պահպանելու) համար իրավական հիմք ապահովելու հանգամանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի թիվ 752-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 7-րդ կետի:
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները, կարգավորման նպատակը եւ բնույթը.
Ներկայումս ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի № 710-Ն որոշման 4-րդ հավելվածով սահմանված է ոստիկանության համակարգում, ըստ առանձին ստորաբաժանումների, զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, այդ թվում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը։
Քաղաքացիների անվտանգության և իրավունքների ապահովման, հասարակական վայրերում կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների, իրավախատումների նախականխման, կանխման բնագավառի բարեփոխումներով նախատեսվում է հիմնովին վերակազմակերպել պարեկային ծառայությունը: Ըստ այդմ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գունդը, բացառությամբ հատուկ նշանակության գումարտակի, ներառվելու է նոր ստեղծվող պարեկային ծառայության, իսկ հատուկ նշանակության գումարտակը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կառուցվածքում։
Որոշման նախագծով, պահպանելով ամսական լրավճարների գործող չափերը, առաջարկվում է կատարել կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ըստ էության անվանափոխությունը, դրանով իսկ ապահովելով ամսական լրավճարների անփոփոխ չափերով վճարման իրավական հիմքը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նոր ձևավորվող արտաքին ծառայության ստորաբաժանումների ծառայողների ամսական լրավճարների պահպանում, միաժամանակ ՀՀ կառավարության 03․07․2014 թվականի № 712-Ն որոշմամբ սահմանված ամսական հավելումների չափերի զգալի բարձրացման հետ միասին աշխատանքի վարձատրության էական բարելավում, արտաքին ծառայության պատշաճ կազմակերպման, իրականացման, արդյունքում՝ քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացման, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում։
ՀՀ ոստիկանություն
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Հ Հ Ո Ս Տ Ի Կ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
30.07.2020 - 14.08.2020
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing, Road traffic safety
-
Ministry
Police
Views 6501
Print