Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 9-ի ՀՕ-286-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ։

 2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 8 հավելվածով հաստատված է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագիրը, որի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց տրամադրվում է միանվագ փոխհատուցում` հիմք ընդունելով միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշները: Վերը նշված որոշման N 14 հավելվածով կարգավորվում են Զբաղվածության պետական գրասենյակի տարածքային կենտրոնների կողմից աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման հետ կապված հարաբերությունները և հաստատված է անմրցունակության որոշարկման կարգը։ Օրենքով աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացվել են նոր չափանիշներով և, արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 8 հավելվածով ներկայացվող միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշները և N 14 հավելվածը համապատասխանեցնել օրենքի պահանջներին։

 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն համապատասխան իրավական հիմքերը, որոնք հնարավորություն կտան աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով, այն է՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) հանդիսանալու և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ հանդիսանալու հանգամանքներով։

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N N 8 և 14 հավելվածները կապահովեն օրենքի կիրարկումը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Discussed

    29.07.2020 - 13.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7211

Print