«Մայրաքաղաք Արտաշատ», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ մասնաճյուղեր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
7 - Agree
-
10 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » _____________ 2020 թվականի N -Ն
«ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՐՏԱՇԱՏ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՐՏԱՇԱՏ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 17-րդ հոդվածների պահանջներին համապատասխան ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսառատ համայնքի (7576 հա) գտնվող «Մայրաքաղաք Արտաշատ» և Հնաբերդ համայնքի (12.72126 հա) գտնվող «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները:
- Սահմանել`
1) «Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային արգելոցի տարածքը 5.7576 հեկտար,
2) «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքը 12.72126 հեկտար:
- Սահմանել, որ «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- 4. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ մասնաճյուղերը:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների զբաղեցրած հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն` այն իրականացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա սահմանված կարգով կնքել համապատասխան 5.7576 հեկտար և 12.72126 հեկտար հողերի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ» մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր` 27-րդ և 28-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«27. «Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային արգելոց»,
«28. «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց» :
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝
-
Discussed
28.07.2020 - 15.08.2020
-
Type
Decision
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 7624
Print