Add to favourites

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Համատիրությունների զարգացման ասոցիացիա 24.07.2020 19:12:38 Ծանոթացա «Հայեցակարգ» փաստաթղթին: Ցավոք, մինչ այս պահը հայտնի չէ պետական քաղաքականությունը բազմաբնակարան շենքերի կառավարման և քաղաքացիների սեփականության կառավարման բնագավառում: Փաստաթղթով փորձ է արված կենտրոնացնել քաղաքացիների ֆինանսական միջոցները անհասկանալի կառավարման մեջ: Փաստաթղթի իրավական վիճակին չեմ անդրադառնա, որովհետև այն դուրս է բազմաբնակարան շենքերի կառավարման առկա տրամաբանությունից: Ըստ երևույթին, փաստաթույթը կազմել են բազմաբնակարան շենքի կառավարումից չհասկացող, սեփականության իրավունք չընթունող անձիք, որոնց միակ խնդիրը եղել է քաղաքացիների ֆինանսների կուտակումն ինչ որ տեղ: Ամենազավեշտն այն է, որ համաձայն այդ փաստաթղթի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները պետք է գումարներ հավաքեն քաղաքացիներից և տրամադրեն ինչ որ կուտակային ֆոնդ: Ավելի զավեշտ բան չի կարող լինել: Հարգելի կառավարություն և այնտեղ նստած չինովնիկներ հստակեցրեք բազմաբնակարան շենքերի կառավարման մոդելը և ամեն ինչ կընկնի իր տեղը: Կառավարությունը չի կարող զբաղվել վերելակներով, այն պետք է կարգավորի դաշտը, օգնի սեփականատերերին ունենալ որակյալ վերելակներ, սա այլ խնդիր է: Համատիրությունների զարգացման ասոցիացիա
2 Համատիրությունների զարգացման ասոցիացիա 27.07.2020 12:43:41 Երկրորդ անգամ կարդացի «Հայեցակարգ» փաստաթուղթը: Ցավում եմ, որ կառավարությունում բացարձակ տեղյակ չեն կառավարումից: Հակառակ դեպքում նման փաստաթուղթ չէր դրվի քննարկման: Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը չի կարող լինել վերելակ շահագործող անձ, սա աբսուրդ է, վերելակ շահագործող կարող է լինել միայն այդ նպատակով լիցենզիա ունեցող կառույցը: Փաստաթղթում հնարած է ինչ որ վերելակ շահագործող անձ / սա օրենքից և տրամաբանությունից դուրս է/ աբսուրդը և ամեն ինչ բարդված է նրա վրա: Սա կարող էր անել միայն բազմաբնակարան շենքերի կառավարումից չհասկացող անձը: Գնացեք կառավարման մասնագետների և փորձագետների մոտ և քննարկեք խնդիրը նրանց հետ: Հակառակ դեպքում հանել այս աբսուրդը շրջանառությունից: Համատիրությունների զարգացման ասոցիացիա
3 ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ 27.07.2020 12:55:53 Առաջարկում ենք վերաշարադրել 35-րդ կետի «ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 692-Ն որոշմամբ սահմանվում են վերելակներին ներկայացվող տեխնիկական անվտանգության պահանջներ, որը հնացած է․․․․» շարադրանքը, որովհետև բոլոր վերելակների անվտանգության հանգույցներին, շինարարական մասին վերաբերվող ՀՀ, ԵԱՏՄ, եվրոպական և այլ երկրների պահանջնները նույնն են: Ի՞նչ է նշանակում հնացած:
4 ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ 27.07.2020 12:55:53 Անհրաժեշտ է հստակեցնել 75-րդ կետի 8)-րդ ենթակետը: Ի՞նչ «Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգ չհանդիսացող, վերելակների անվտանգ շահագործման պահանջներ սահմանող այլ իրավական ակտի մասին է խոսքը: Ո՞րն է այդ այլ իրավական ակտի նպատակը և կարգավորման առարկան այն պարագայում երբ վերելակների անվտանգ շահագործման պահանջները սահմանվում են ԳՕՍՏ-երով և տեխնիկական կանոնակարգերով:
5 Լուսինե Հովհաննիսյան 27.07.2020 13:06:02 Քննարկման և հստակեցման կարիք ունեն 17-րդ և 19-րդ: 17-րդ կետը սահմանում է, որ «Հայեցակարգի գործողությունը տարածվում է ՀՀ տարածքի բազմաբնակարան շենքերում տեղադրված վերելակների վրա»: 19-րդ կետը թվարկում է այն ոլորտները, որոնց վրա հայեցակարգի գործողությունը չի տարածվում: Սակայն օրինակ՝ արդյո՞ք հայեցակարգը տարածվում է մասնավոր առանձնատանը տեղադրված վերելակի վրա: Նմանատիպ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք հայեցակարգը վերանվանել «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ», որին համաձայն և ներկայացնել 17-րդ և 19-րդ կետերը:
6 Լուսինե Հովհաննիսյան 27.07.2020 13:06:02 Պարզաբանման և խմբագրման կարիք ունի 78-րդ կետի 2)-րդ ենթակետը: Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը: Ո՞ր պարագայում է «Մրցույթի անցկացումը» դիտարկվում որպես տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման նկատառումներից ելնելով առաջնահերթ կիրառվող անհրաժեշտ մոտեցում:
7 Տեխնիկական Անվտանգություն 27.07.2020 13:24:19 Առաջակւոմ ենք 1)Վերանայել 75-րդ կետի 3-րդ ենթակետը իր ա., բ., գ. պարբերություններով՝ Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանի կամ համայնքի կողմից վերելակները ԱՎՕ-ի ռեեստրում մեկ միասնական փաթեթով գրանցման ներկայացնելու դրույթը, որովհետև այդ հարցը ոչ միայն հակասում է հայեցակարգի մի շարք դրույթներին, այլև փորձաքննության անցկացման կարգին: Երևանի քաղաքապետարանը, մարզպետարանը կամ համայնքը վերելակի սեփականատերը (շահագործողը) չեն, փորձաքննության անցկացման համար սեփականատիրոջ (շահագործողի) կողմից պետք է հայտարարվի բաց մրցույթ, ազատ մրցակցության արդյունքում լինի շահող, որը համընդհանուր վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմների ներքո կատարի իր ստանձնած պարտավորությունները: 2)Վերանայել 74-րդ կետի 10-րդ ենթակետը հաշվի առնելով սույն առաջարկությունների նախորդ կետում ներկայացված փաստարկները՝ այն է, փորձաքննության անցկացման համար սեփականատիրոջ (շահագործողի) կողմից պետք է հայտարարվի բաց մրցույթ, ազատ մրցակցության արդյունքում լինի շահող, որը համընդհանուր վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմների ներքո կատարի իր ստանձնած պարտավորությունները: Գնագոյացումը և վճարների կարգավորումը իրականացվում է պայմանագրով նախատեսված պայմաններով:
8 Տեխնիկական Անվտանգություն 27.07.2020 13:24:19 Անհրաժեշտ է հանել 75-րդ կետի 10)-րդ ենթակետը: Այն հակասում է՝ 1) ՀՀ կառավարության որդեգրած տնտեսության ազատականացման քաղաքականությանը, 2) ստեղծում է մենաշնորհ՝ հակասելով ՀՀ կառավարության հակամենաշնորհային միջոցառումներին և քաղաքականությանը, 3) վերացնում է մրցակցությունը և ոլորտի առողջ զարգացումը: Ոչ ոք չի կարող հիմնավորել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ավելի որակայալ փորձաքննել օրենքով սահմանված կարգով հավատարմագրված, նորագույն սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով համալրված մասնավոր ընկերությունից, 4) համաշխարհային փորձին առ այն, որ եթե մեկ ոլորտ տրվում է մեկ մարմնին, ապա այդտեղ տարիների ընթացքում ձևավորվում են անտարբերության (նոր վերելակ է՝ առանց փորձաքննելու կնիքներ դնենք և այլն), անուշադրության և կոռուպցիոն երևույթներ, 5) «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և բազմաթիվ այլ օրենքների, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և այլն:
9 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 27.07.2020 13:32:36 1. Պարզաբանմանկարիքունի 75-րդկետի 5)-րդենթակետը՝ «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում և արագ արձագանքման ցանցի ստեղծում»: 1) Անհասկանալի է «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում» արտահայտությունը: Անհրաժեշտ է քննարկել 911 ծառայության և վերելակներն ամենօրյա սպասարկող ծառայությունների (համատիրություն, մատակարար-երաշխավոր և այլն)՝ իրավունքների և պարտականությունների հստակ տարանջատման հարցը: Միաժամանակ պետք է քննարկել 911 ծառայության ներգրավման ուժեղ և թույլ կողմերը՝ ա.911-ը նախատեսված է արտակարգ իրավիճակների համապատասխան դասակարգիչներով հաստատված արտակարգ իրավիճակներին, մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներին կամ առաջացած դեպքերին արձագանքելու համար: Անհրաժեշտ է այնպես տարանջատել, որ 911-ին չշեղենք իր կարևորագույն առաքելությունից, բ. համատիրությանն իր առաքելություններից ևս մեկից՝ իրեն վստահած բնակչությանը սպասարկելու պարտականությունից չզրկելու հարցը, 2) Ի՞նչ է նշանակում «արագ արձագանքման ցանցի ստեղծում», ի՞նչ հիմքի վրա, ի՞նչ ուժերով և միջոցներով պետք է ստեղծվի տվյալ ցանցը: Ի՞նչ նպատակ և գործառույթներ է սահմանվելու նրան: 2. Անհրաժեշտ է հստակ հիմնավորել վերելակների սակագնային առաջարկված մեթոդաբանությունը հաշվի առնելով՝ 1) այն կարող է դիմադրության հանդիպել բազմաբնակարան շենքերի 1-ից 3-րդ հարկերի բնակիչների կողմից և եթե նրանց մասնակցությունը անտեսվի՝ սակագինը 30%-ով կավելանա. 2) առաջարկած մեթոդաբանության հիմքում՝ պայմանական հաշվարկ կատարելիս ընդունված է, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ: Սա ըստ երևույթի ԽՍՀՄ ժամանակահատվածում կառուցված 9 և ավել հարկ ունեցող շենքերի մեկ մուտքի առավելագույն քանակն է: Առկա են մեծ թվով մեկ մուտք ունեցող շենքեր, որտեղ յուրաքանչյուր հարկում առկա է 4 բնակարան: Վերցնելով միջինացված 1 բնակարանում բնակվողների թիվը՝ 4 անձ, արդյունքում մեկ մուտքի բնակիչների թիվը կկազմի 144 հոգի: Առկա են նաև 5, 6, 7, 8 հարկանի բնակելի շենքեր, որոնք ունեն վերելակներ: Առաջարկում ենք վերանայել պայմանական վերահաշվարկը՝ յուրաքանչյուր ընտանիքին հասնող լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության չափի մասին պատկերացում կազմելու նպատակով. 3) առկա են շենքեր, որոնք ունեն և մարդատար, և մարդաբեռնատար վերելակներ: Ի՞նչ սկզբունքով է հաշվարկը կատարվելու մարդաբեռնատար վերելակների համար, ելնելով այն հանգամանքից,որ մարդաբեռնատար վերելակների շահագործման պարբերականությունը նվազ է:
10 Վարդան Փարեմուզյան 28.07.2020 08:32:03 Առանց այն էլ գույքահարկը զգալիօրեն բարձրացվում ա․ Քաղաքացին չպիտի մանր մունր դետալների մեջ խառնվի ու ամեն մի դետալի համար առանջին վճար կատարի․ Ընդհանուր գույքահարկ ա վճարում ու էտ մասնավորեցումը պետք ա ՏԻՄ-երում արվի թե որքան գումար որտեղ ծախսվի․ Սա ՏԻՄ-ի պարտականությունն ա․ Թողեք մի հակ մուծենք ու հանգիստ ապրենք․ Վաղը մյուս օր էլ մեկը կգա կասի փողոցների մաքրությունը բոլորիս հարցն ա եկեք մարդա 500 դրամ հավաքենք ու սենց շարունակ․