Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1553-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10 N 1553-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Պետական լիազոր մարմին ճանաչելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստր ստեղծելու ու վարելու համար տեղեկությունների տրամադրման կարգը և օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 1553-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման տեքստում և N 1 հավելվածում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող ոլորտի նոր ստեղծված, ինչպես նաև լուծարված տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի հետ իր կողմից շահագործվող e-register.am էլեկտրոնային համակարգի համակցման միջոցով տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:»,

3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող նոր տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 3 հավելվածի ձևի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:»:

  1. ՈՒժը կորցրած ճանաչել որոշման N 1-ին հավելվածի 3-րդ կետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    08.06.2017 - 29.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8338

Print