Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետի փոփոխությունն է՝ երկարաձգումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ Որոշմամբ նախատեսված աշխատանքների համար սահմանել իրատեսական ժամկետ:

  • Discussed

    08.07.2020 - 23.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6547

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

09.07.2020

Սույն նախագիծը առաջարկում եմ հանել շրջանառությունից հետևյալ պատճառաբանությամբ. - ՀՀ կառավարության որոշումը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին, այն դեպքում, որ նախագծով անդրադարձ է կատարվում միայն ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետներին: Հաշվի չի առնված ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կարծիքը; - Նախագծով ներկայացված տեղեկատվությունը նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախորդ ամիսներին ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումները, չեն համապատասխանում իրականությանը: Նշված բոլոր կառույցները առ այսօր փայլուն աշխատանքներ են իրականացրել և իրականացնում եմ Հայաստանի Հանրապետության բնակչության սպասարկման համար: Առավել ևս բանկային և կադաստրի համակարգում առցանց համակարգը աշխատել է անխափան և սահմանված ժամկետներում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն և մատուցվել են համապատասխան ծառայությունները: Անձամբ իրականացրել եմ երեք հատ նոտարական ծառայությամբ գործարքներ, անշարժ գույքի հետ կապված երկու գործարք և բազմաթիվ բանկային գործարքներ: - Հիմնավորման և մանրամասնելու կարիք ունի նախագծի 5-րդ կետով բերված ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաներով բերված տեղեկատվությունը, Պարետի որոշումների մասին: Հիմնավորումից պարզ չէ, որ որոշումների մասին է խոսքը գնում և ինչ կապ ունեն և ինչ ազդեցություն ունեն այդ որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման վրա:

See more