Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ոստիկանության մասին» օրենքի (ՀO-243-Ն օրենքի) 40.1-ին հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի 11-րդ հոդվածով ուժը կորցրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 33.1-րդ հոդվածը, որի 2-րդ մասի «դ» կետով սահմանվում էր, որ ի թիվս այլ դեպքերի Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է նաև ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից։

««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքով «Ոստիկանության մասին» օրենքում լրացված 40.1-ին հոդվածով սահմանվել է, որ ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաև ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    07.07.2020 - 22.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6582

Print