Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի (ՀO-243-Ն) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (ՀՕ-278-Ն) 33.1-րդ հոդվածն ուժը կորցրել է, որով կարգավորվում էին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի մասով ծագող իրավահարաբերությունները և «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածով (ՀO-243-Ն) սահմանվել է նույն իրավահարաբերությունների կարագավորումները, սակայն ՀՀ պետական բյուջեի մասով։
Արդյունքում կարիք է առաջացել տ/մ-երի մեծ պահանջարկ ունեցող կամ ցանկալի հաշվառման համարանիշերի տրամադրման համար գանձվող գումարների ուղին ամրագրել որպես ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարներ։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի կիրարկումն այն համատեքստում, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշմամբ հստակ ամրագրվի ցանկալի համարանիշեր և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը ՀՀ պետական բյուջե գանձվելու հանգամանքը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
07.07.2020 - 22.07.2020
-
Type
Decision
-
Area
Road traffic safety
-
Ministry
Police
Views 6188
Print