Add to favourites

Under development

«ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից և դրանց փոփոխություններից ու լրացումներից։ Ըստ այսմ՝ անհրաժեշտ է ապահովել ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի ներդաշնակեցում:

Նախագծի ընդունմամբ սահմանվում են հիդրոֆտորածխածինների ցանկը, որոնց գործածման՝ ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման և այլ գործընթացները կարգավորվելու են նոր՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է  գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների ներդաշնակություն և իրավակարգավորումների անխափանություն ու արդյունավետություն:

 

  • Discussed

    03.07.2020 - 18.07.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Nature protection, Economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5885

Print