Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     ՈՐՈՇՈՒՄ

 

______ հուլիսի 2020 թվականի  N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 194-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1. Սույն հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված` մի ներքին մաքսային մարմնից մինչև մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնահատկությունները, այն դեպքերում երբ մաքսային տարանցումը սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Սույն հավելվածը չի տարածվում.

  • 1)այն ապրանքների նկատմամբ, որոնց համար Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք տարանցման արգելքներ,
  • 2)Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխման համար սահմանափակված ապրանքների տարանցման նկատմամբ, եթե մաքսային մարմիններին սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահի դրությամբ այդ ապրանքներին առնչվող  համապատասխան թույլատրող փաստաթղթերը կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացված չեն:»:

2)Հավելվածի 2-րդ կետում «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ռիսկերի կառավարման համակարգով ընտրված դեպքերի, երբ կիրառվող ռիսկի պրոֆիլի շրջանակներում ցուցում է տրվում, որպես ռիսկի նվազեցման միջոցառում մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում կիրառելու վերաբերյալ» բառերը:

3)Հավելվածի 4-րդ կետում «Մաքսային փոխադրող կամ լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց կողմից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով» բառերը:

4)Հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1) 33-րդ և 41-րդ սյունակները ենթակա չեն պարտադիր լրացման այն դեպքում, երբ տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տարբերակին էլեկտրոնային եղանակով կցվում են ապրանքների նույնականացման համար անհրաժեշտ և բավարար տեղեկու­թյուններ պարունակող փաստաթղթերի պատճեններ` հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր կամ դրանց փոխարինող փաստաթղթեր, եթե դրանցում առկա է ապրանքի նկարագրի, քանակի (ըստ չափման լրացուցիչ և հիմնական միավորների), արժեքի և գործարքի արժույթի վերաբերյալ տեղեկատվություն: Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համար­վում են տարանցման հայտարարագրի բաղկացուցիչ մաս, իսկ դրանցում առկա այն տեղե­կու­թյունները, որոնք հայտարարատուի կողմից չեն նշվել մաքսային հայտարարագրում` համարվում են հայտարարագրված տեղեկություններ:»:

5)Հավելվածի 6-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական» բառերով:
6)Հավելվածի 7-րդ կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:
7)Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«8. Որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից մաքսային մարմիններին ներկայացվում է նշված փաստաթղթերի վերաբերյալ թերթիկ՝ 2 օրինակից, համաձայն սույն հավելվածով նախատեսված և հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից ընտրված լեզվով լրացված ձևերից մեկի:»:

8)Հավելվածի 12-րդ կետի 1-ին պարբերությունում «ձևավորվում է տարանցման հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ,» բառերից հետո լրացնել «որին կցվում են սույն հավելվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և» բառերը:

9)Հավելվածով հաստատված ձևում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 223-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով» բառերով, իսկ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածներով» բառերով:

  1. Հավելվածը լրացնել նոր ձևերով՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

  • Discussed

    03.07.2020 - 18.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5253

Print

Related documents / links