-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
արձանագրային
……… 2017 թվական
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին՝ համաձայն Հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության արձանագրային
---- -------------- ---- որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
Փաստաթուղթը մշակող մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ամփոփ համառոտագիրը
1. Գործարար միջավայրի բարելավման գլխավոր նախապայմաններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ներկա իրավիճակի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:
2. Ձեռնարկատիրական կրթության նպատակը սովորողների կարողությունների զարգացմանը նպաստելն է: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։
3. Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր:
Ներածություն
4. «Արևելյան գործընկեր» (ԱԳ) երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ներկայացնում են ռազմավարական տեղադրությամբ կարևոր տնտեսական տարածաշրջան, որտեղ ՀՆԱ-ի միջին աճը 2010թ. կազմել է 5.4%: Տարածաշրջանի բոլոր երկրներում փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսական աճի և զարգացման հիմնական շարժիչ ուժերը:
5. Այնուամենայնիվ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և բիզնեսի վարման ստեղծված անբարենպաստ պայմանների արդյունքում ՓՄՁ-ն այս տարածաշրջանում ապահովում է աշխատատեղերի 50%-ը միայն (այս ցուցանիշը ՏՀԶԿ երկրներում կազմում է 60-70%) և համախառն ավելացված արժեքի 30%-ը (55%` ՏՀԶԿ երկրներում):
6. Սկսած 2000թ. Հայաստանի կառավարությունը նախաձեռնողական մոտեցում է ցուցաբերում ՓՄՁ աճի խթանմանը: Այս ընթացքում հիմնական զարգացումներն են եղել ՓՄՁ քաղաքականության իրականացման գործակալության հիմնումը, ՓՄՁ աջակցության խորհրդի ստեղծումը և ՓՄՁ նոր ռազմավարության մշակումը՝ սկսած 2012թ.:
7. 2011թ. ՓՄՁ-ների պաշտոնական սահմանումները համապատասխանեցվեցին ԵՄ սահմանումներին: Այս և մի շարք այլ կարգավորումների պարզեցման զանգվածային նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանը առավելագույն միավորներն է վաստակել գործառնական միջավայրում:
8. Նշված իրավիճակում ձևավորվում են հետևյալ առաջնահերթությունները.
ա. Մշակել և հաստատել ՓՄՁ զարգացման ռազմավարությունը և շարունակել հանրային-մասնավոր երկխոսությունների վրա հիմնված բիզնես միջավայրի բարեփոխումները: Ռազմավարությունը պետք է ներառի ձեռներեցության ռազմավարական զարգացումը ուսումնառության համակարգում, շեշտադրի հմտությունների զարգացումը փոքր բիզնեսում և կանանց ձեռներեցության աջակցությունը:
բ. Բարձրացնել հանրային-մասնավոր խորհրդատվությունների արդյունավետությունը՝ քաղաքականության մշակման քննարկումների մեջ՝ ՓՄՁ ներկայացուցիչների ներգրավվածության մեծացման միջոցով:
գ. Առաջնահերթություն սահմանել ՓՄՁ ֆինանսավորման, նորարարության և արտահանման խթանման ուղղություններով: Որպես օրինակ կարող է ծառայել ՓՄՁ քաղաքականության գործիքների սահմանումը, որոնք կհասցեագրեն տնտեսության առանցքային ճյուղերում (ագրոբիզնես, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և շինարարություն) ՓՄՁ-ների հատուկ կարիքները:
9. Ունակությունները, որոնք անձին օգնում են կյանքում հաջողությունների հասնելու համար, սկզբնավորվում են կրթության դեռևս վաղ տարիներին: Այդ իսկ պատճառով կրթության տարբեր մակարդակներում` սկսած տարրական դպրոցից, սովորողների մեջ պետք է դաստիարակել այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծագործելու կարողությունը, նորարարությունը, նախաձեռնողական ոգին, ինքնավստահությունը, սեփական գործողությունների նկատմամբ պատասխանատվության զգացումը:
10. Ըստ Ազգային կրթակարգի` տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն ուսումնական բնագավառը հնարավորություն է տալիս` ապահովելու սովորողների աշխատանքային դաստիարակությունը` ուսումնական հաստատությունում և դրանից դուրս գործնական, այդ թվում գյուղատնտեսական և տեխնիկական աշխատանքների միջոցով, սերմանելու հարգանք աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ, ձևավորելու խնայողական վերաբերմունք բնության և այլոց աշխատանքի արդյունքների նկատմամբ, ինչպես նաև զարգացնելու սովորողների` գեղեցիկը կյանքում մարմնավորելու կարողությունը, յուրացնելու տարբեր նյութերի հետ կենցաղում աշխատելու կարողություններ, ստեղծագործական, տեխնիկական և տնտեսական նախագծերի միջոցով զարգացնելու գործարարության համար անհրաժեշտ կարողություններ:
11. Քանի որ ձեռներեցությունը անձի հենց այն գլխավոր ունակություններից է, որն անհրաժեշտ է ինքնադրսևորման, սոցիալական ներգրավվածության, ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման համար, գնալով առավել կարևոր և հրատապ է դառնում կրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրման ապահովումը:
12. Ձեռնարկատիրական կրթության հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելքիներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:
13. Ձեռնարկատիրական կրթության ներդրումը չի ենթադրում, որ բոլոր սովորողները պետք է անպայման դառնան ձեռներեցներ և ուղղված չէ միայն գործարարություն սովորեցնելուն, ստարտափներ կամ այլ տեսակի ձեռնարկություն հիմնելուն: Ձեռնարկատիրությունը կարևոր ունակություն է բոլորի համար: Լայն առումով այն սովորեցնում է անձին` ինչպես իր երազանքները դարձնել իրականություն: Այն խրախուսում է նրանց լինել նորարար, մտածել ստեղծագործաբար և գիտակցել սեփական անձի ներուժը: Ձեռնարկատիրական կրթությունից ձեռք բերած կարողությունները սովորողները կարող են կիրառել իրենց ողջ կյանքի ընթացքում, տանը և աշխատավայրում` անկախ իրենց ընտրած մասնագիտությունից:
Նախապատմություն. Խնդիրներ, նպատակներ
14. 2012թ. ՓՄՁ քաղաքականության համաթիվը քաղաքականություն մշակողների համար գործիք է, որը կոչված է բացահայտելու ՓՄՁ-ի իրական ներուժն աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի նպաստման գործում: Համաթիվը կառուցվում է քաղաքականության 92 ցուցանիշների հիման վրա և ներկայացնում է Փոքր բիզնեսի ակտի (ՓԲԱ, Small Business Act for Europe) 10 սկզբունքների համաձայն ՓՄՁ ազգային քաղաքականության գնահատման հայեցակարգ: Համաթիվը բացահայտում է ուժեղ և թույլ կողմերը քաղաքականության մշակման և իրականացման ասպարեզում և յուրաքանչյուր երկրի համար առաջադրում է առաջնահերթ բարեփոխումների ցանկ: Այն կառուցված է 2006թ., 2009թ. և 2012թ. արևմտյան բալկանյան երկրներում կիրառած օրինակների և «MEDA» տարածաշրջանի (ԵՄ-ի հարավային հարևանություն) 2008թ. գնահատման հիման վրա:
15. Վերջին տասնամյակում բարելավվել է բիզնես միջավայրը: Ընկերությունների գրանցման գործընթացների բար
-
Discussed
07.06.2017 - 22.06.2017
-
Type
Protocol decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Public discussion
19.06.2017 19:37
edu.am
Views 17258
Print