Add to favourites

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2442  հոդվածում «վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով։

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 246․1 հոդվածով հետևյալ  բովանդակությամբ.

«Հոդված 246.1 Հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները

  1. Սույն օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա 1691,  16918, 169․26, 169․27 և 1703 հոդվածների համաձայն հարկ վճարողների պաշտոնատար անձանց կողմից կատարված  իրավախախտումների գործերով  վարույթները հարուցվում և վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով:
  2. Սույն հոդվածի շրջանակներում վարչական իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձն է։
  3. Սույն հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով իրավախախտման հատկանիշները արարքի հատկանիշների հետ համապատասխանելու դեպքում իրավախախտման սուբյեկտը էլեկտրոնային եղանակով ծանուցվում է հարկային մարմնի կողմից:
  4. Ծանուցմամբ իրավախախտման սուբյեկտին իրազեկվում է վարչական իրավախախտման կատարման ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, գործի քննության իրակացման վայրը և ժամը, խախտողի կողմից բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու ժամկետները և կարգը։

          5․ Իրավախախտման վարույթի վերաբերյալ իրավախախտման սուբյեկտը ծանուցումը ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում իրավունք ունի   ներկայացնելու բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։

  1. Գործի քննությանը իրավախախտման սուբյեկտը կարող է մասնակցել ինքնուրույն, իր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ միասին։

       7․ Վարչական իրավախախտման գործը կարող է քննվել իրավախախտման սուբյեկտի բացակայությամբ՝ ծանուցագրում նշված օրը գործի քննությանը չներկայանալու դեպքում, եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

  1. Սույն հոդվածով սահմանված վարույթի դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
  2. Վարույթ իրականացնող պաշտոնատար անձը գործի քննության արդյունքներով ընդունում է սույն օրենսգրքով սահմանված վարչական ակտ։
  3. Սույն հոդվածով նախատեսված վարույթի շրջանակներում վարչական ակտը ընդունվում և հաստատվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ։
  4. Վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը իրավախախտման սուբյեկտին իրազեկվում են էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի համար նախատեսված «Անձնական գրասենյակ» բաժնում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով։

 Փաստաթղթերին, ծանուցագրերին և վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկ վճարողի կողմից «Անձնական գրասենյակ» մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ։

Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո 5-րդ  օրը:

Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը։

  1. Եթե սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն հոդվածի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»։

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից:

  • Discussed

    29.06.2020 - 15.07.2020

  • Type

    Legal code

  • Area

    Administrative Offenses

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6983

Print

Related documents / links